Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

Կլինիկական դեպք գինեկոլոգիական բաժանմունքում. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք գինեկոլոգիական բաժանմունքում. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

«53 տարեկան կնոջ մոտ միոման մեծացել էր այնքան, որ արդեն խանգարում էր շնչառությանը: Միոմայի առկայության մասին նա տեղեկություն ստացել էր դեռ 15 տարի առաջ։

Մեկ տարի առաջ, երբ իր հարազատին բերել էր հետազոտման, ինձ զարմացրեց նրա որովայնի մեծությունը և առաջարկեցի շտապ  հետազոտվել։ Վերջինս հրաժարվեց, իսկ արդեն 1 տարի անց շտապ օգնության կանչով բերվեց հիվանդանոց ՝ ծայրահեղ ծանր վիճակում՝ ծանր ինտոքսիկացիայով, քաշի կորստով, գլխապտույտով, շնչահեղձությամբ։

Կատարված հետազոտություններով պարզվեց, որ առկա է մեծ ուռուցք: Ուռուցքը հասնում է մինչև էպիգաստրալ շրջան: Իրականացված անհրաժեշտ հետազոտություններից հետո որոշում կայացվեց` շտապ վիրահատել։

Ընդհանրապես միոմաները շատ քիչ դեպքերում են վերափոխվում չարորակ ուռուցքի, սակայն այս դեպքում հյուսվածաբանական հետազոտությունը փաստեց ուռուցքի չարորակ լինելը: Դա լեոմիոսարկոմա էր:

Վիրահատությունը բարդ էր, սթրեսային և կարող էր կյանք արժենալ կնոջ համար: Բարեբախտաբար, նրա կյանքը փրկվեց, սակայն բուժումն ավարտված համարել չէր կարելի, քանի որ պետք է շարունակեր հակաուռուցքային բուժում ստանալ։

Կլինիկական դեպք գինեկոլոգիական բաժանմունքում. Կլինիկական դեպք գինեկոլոգիական բաժանմունքում.

 

Կլինիկական դեպք գինեկոլոգիական բաժանմունքում. Արմենուհի Ավետյան Կլինիկական դեպք գինեկոլոգիական բաժանմունքում. Արմենուհի Ավետյան


Արմենուհի Ավետյան

«Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի գինեկոլոգ- վիրաբույժ, սոնոգրաֆիստ

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ