Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

Գործնական եզրակացություններ շարքից. մինչծննդյան դաստիարակություն հնարավոր է. tsnndatun.am

Գործնական եզրակացություններ շարքից. մինչծննդյան դաստիարակություն հնարավոր է. tsnndatun.am

Պերինատալ հոգեբանությունը հաստատում է, որ ոչ միայն կարելի է, այլ նաև անհրաժեշտ է։ Դրա համար գոյություն ունեն պերինատալ (մինչծննդյան) դաստիարակության ծրագրեր։

Կարևորը մոր ապրած բավարար դրական էմոցիաների քանակն է։ Դասական հղի լինելու համար առաջարկվում է նայել գեղեցիկին, բնությանը, ծովին, չանհանգստանալ չնչին մանրուքներից։ Շատ լավ է, երբ մայրը նկարում է, անգամ չունենալով այդ տաղանդը, և նկարում արտահայտում իր սպասումները, տագնապներն ու երազանքները։ Հսկայական դրական արդյունք է տալիս ձեռքի աշխատանքը։ Դրական էմոցիաներին վերաբերվում է նաև «մկանային ուրախությունը», որը զգում է երեխան, երբ մայրիկը զբաղվում է սպորտով և մարմնամարզությամբ, ինչպես նաև երկար զբոսանքներից։

Այս ամենն ընկալելու համար պտուղն օգտագործում է իր զգայարանները, որոնք արգանդում զարգացած են տարբեր մակարդակներով։ Վերջում կցանկանայի նշել, որ այն ամենը,  ինչ ձևավորվում  է մեր փոքրիկի ենթագիտակցության մեջ հղիության, ծննդաբերության և հետծննդյան  ժամանակաշրջանում,  ճակատագրական չէ։ Բոլոր բացասական ծրագրերը կարելի է մոտեցնել «ոչ»-ին՝ դաստիարակությամբ և սիրով։ Բայց կարելի է նաև զրոյացնել ողջ դրական ծրագրերը։ Դրա համար, այն կարևորը, որ դու պետք է անես, փորձել վերադառնալ քո կանացի էությանը, ծննդաբերել բնության բոլոր կանոնների համաձայն, օգնել քեզ և փոքրիկին դրական մտքերով... Ապրել սիրո մեջ և ծննդաբերել սիրո մեջ։ Եվ հիշել, որ Ծննդի մեծ գաղտնիքի մեջ ոչինչ երկրորդական չէ, կարևոր է ամեն ինչ՝ նույնիսկ փոքրիկ մանրուքները կարող են մեծ նշանակություն ունենալ։

Մանկաբարձ-գինեկոլոգ
Նանա Դանիելբեկ

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ