Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

2017թ. «Արմենիա» ԲԿ իրականացրած ծավալային բարդ վիրահատությունների բարեհաջող ելքի ֆենոմենը. կլինիկական դեպք` 2. armeniamedicalcenter.am

2017թ. «Արմենիա» ԲԿ իրականացրած ծավալային բարդ վիրահատությունների բարեհաջող ելքի ֆենոմենը. կլինիկական դեպք` 2. armeniamedicalcenter.am

43-ամյա կինը միոմայի արյունահոսության պատճառով վիրահատվել էր մեկ այլ կլինիկայում: Կատարվել էր արգանդի էքտիրպացիա (հեռացվում է նաև արգանդի պարանոցը) ՝ աջակողմյան հավելումների հեռացումով: Վիրահատության ընթացքում պահպանվել էին ձախ հավելումները՝ հորմոնալ խնդիրներից խուսափելու համար: Երկու-երեք տարի անց կնոջ մոտ առաջանում են միզարձակման խանգարումներ, աջ աճուկային շրջանի սաստիկ ցավեր, որոնք հետո տարածվել էին որովայնի շրջանում, ինչի պատճառով բազմիցս դիմել է տարբեր մասնագետների և պարբերաբար ստացել կոնսերվատիվ բուժում: Մեր կլինիկայում իրականացվել են առավել լայնածավալ հետազոտություններ, համակարգչային տոմոգրաֆիա , որի արդյունքում հեշտոցի կուլցիայի հատվածում հայտնաբերվել է մոտ 6 սմ գոյացություն՝ միզապարկի պատի ներսփռանքով: Կատարվել է ցիստոսկոպիա և տվյալ հատվածից վերցվել է բիոպսիա, որի արդյուքում հայտնաբեվել են էնդոմետրոիդ հյուսվածքներ: Դրվել է ներքին էնդոմետրիոզ ախտորոշումը:

Ուրոլոգների հետ համատեղ կինը վիրահատվեց: Կուլցիայի հատվածի գոյացությունը հեռացվեց, կրկնակի ինտրոօպերացիոն հյուսվածքաբանական հետազոտությամբ հաստատվեց ախտորոշումը, վերականգնվեց միզապարկի ամբողջականությունը: Հեռացվեցին նաև ձախ հավելումները:

Վիրահատությունը տևել է մոտավորապես 6 ժամ ՝ կպումների պատճառով: Նման ծավալուն վիրահատությունից հետո կնոջ մոտ հետվիրահատական բարդություններ չառաջացան և նշանակվեց հորմոնալ թերապիա:

Փաստորեն, կնոջ մոտ ուրոլոգիական բարդությունները, միզապարկի ախտահարումը առաջացել էր գինեկոլոգիական խնդրից: Կնոջ հիվանդության էպիկրիզում հյուսվածքաբանական հետազոտության տվյալներում էնդոմետրիոզ չէր բացահայտվել, եղել էր միոմա, որը հեռացվել էր:

Խորհուրդ կանանց: Հետեւե՛ք սեփական առողջությանը՝ հատկապես վիրահատությունից հետո բժշկի մշտական հսկողությունը խիստ անհրաժեշտ է: Եթե օրգանիզմում առկա է ուռուցք՝ անկախ որակից, ուրեմն կա հորմոնալ,ինֆեկցիոն կամ որեւէ այլ խնդիր: Վիրահատելիս հեռացնում ենք ուռուցքը, այլ ոչ թե խնդիրը, մինչդեռ խնդիրները այլ տեղերում են ծագում: Իսկ եթե հիվանդությունը ժառանգական է, առավել անհրաժեշտ է պարբերաբար դիմել բժշկական խորհրդատվության և հետազոտության: Պետք է հետեւել ժամանակակից սքրինինգային հետազոտություններին, որպեսզի ցանկացած ահազանգ կանխվի:

Էնդոմետրիոզի ախտանշաններ. Նախա/միջ/հետդաշտանային արյունային շագանակագույն արտադրություն, առատ դաշտան, ցավեր գոտքային, աճուկային շրջաններում, ցավոտ դաշտան , կրծքագեղձերի ուղեկցող մաստոպատիաներ և այլն: Հիվանդությունները խիստ անհատական են և յուրաքանչյուր հիվանդություն իր արտահայտման ձեւն ունի, ուստի պետք է մշտապես հետազոտվել:

Ելնելով բժկական անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմից՝ հիվանդանոցում տարվա ընթացքում կատարվում են բազմաթիվ բարդ վիրահատություններ, սակայն վերոգրյալ երկու դեպքը ինձ համար որպես մասնագետ հետաքրքիր էին, ուստի նախապատվությունը տրվեց դրանց:


“Առողջության գինը զգալի է հիվանդությունից հետո:” Հետևեք Ձեր առողջությանը…

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ