Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

2017թ. «Արմենիա» ԲԿ իրականացրած ծավալային բարդ վիրահատությունների բարեհաջող ելքի ֆենոմենը. կլինիկական դեպք` 1. armeniamedicalcenter.am

2017թ. «Արմենիա» ԲԿ իրականացրած ծավալային բարդ վիրահատությունների բարեհաջող ելքի ֆենոմենը. կլինիկական դեպք` 1. armeniamedicalcenter.am

«Արմենիա» բժշկական կենտրոնը, որը հայտնի է իր բազմապրոֆիլային ուղղություններով, նախորդ տարի իրականացրել է բազմաթիվ բարդ վիրահատություններ, որոնց արդյունքում հիվանդների առողջությունն ամբողջովին վերականգնվել է՝  բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Հիվանդներն այսօր առողջ են եւ կրկնակի վիրահատության անհրաժեշտությունը գրեթե բացառված է: Իսկ թե ի՞նչ վիրահատություններ են կատարվել, մեզ հետ զրույցում երկու դեպքերի մասին մանրամասնեց «Արմենիա» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Արմենուհի Ավետյանը:

Շտապօգնության մեքենայով կլինիկա է բերվել երեսնամյա կին, ում մոտ նախնական ախտորոշվել է սուր որովայն, կանացի սեռական օրգանների արտանկում՝ ինն ամսական հղիություն հիշեցնող որովայնի անբնական մեծություն: Առաջին հայացքից սա թվում էր գինեկոլոգիական ախտաբանություն՝ կապված արտանկման հետ, սակայն առաջին իսկ պահից ստացիոնարում կազմակերպվեցին բոլոր անհրաժեշտ կլինիկոլաբորատոր, գործիքային հետազոտություններ, վիրաբույժի կոնսուլտացիա, որի արդյունքում ախտորոշվեց Գիրշպրունգի հիվանդություն: Գինեկոլոգիական ախտաբանությունը՝ կանացի սեռական օրգանների արտանկումը կրում էր երկրորդային բնույթ՝ կապված ներորովայնային ճնշման բարձրացման հետ: Գիրշպրունգի հիվանդությունը հիմնականում հանդիպում է երեխաների և հատկապես արական սեռի ներկայացուցիչների մոտ: Դա գենետիկ խրոմոսոմային անոմալիայի հետ կապված բնածին հիվանդություն է, որի ժամանակ հաստաղու տերմինալ հատվածներում աղու ներպատային նյարդային հանգույցները բացակայում են, առաջանում է իններվացիոն դեֆեկտ, որը կարող է լինել լրիվ կամ մասնակի: Խանգարվում է աղիների մոտորիկան, որը բերում է փորկապության, արտաթորման բացակայության և բարդացած դեպքերում սուր որովայնի: Տվյալ դեպքում կինը վաղ մանկական հասակից տառապել է փորկապությամբ, սակայն չի դիմել բժշկի, նույնիսկ անամնեզում նշվում է մեկ ծննդաբերություն: Վերջին 1 ամսում կնոջ մոտ փորկապության գանգատները սաստկացել են և ըստ հարազատների անամնեզի աղիները գործել են 2 անգամ: Կնոջ մոտ առկա առողջական խնդիրը վերականգնելու համար և ելնելով կնոջ ընդհանուր օբյեկտիվ վիճակից վերջինս վիրահատվել : Հաշվի առնելով  կնոջ տարիքը հիվանդի մոտ սիմուլտանտ (համակցված) միջամտության փոխարեն կատարվել է կանացի սեռական օրգանների ներուղղում և ամրացում (ֆիկսացիա): Կինը վիրահատությունից հետո 3 շաբաթ անց դուրս է գրվել ստացիոնարից և գտնվում է տեղամասի բժիշկների դինամիկ հսկողության տակ:

Մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ եզակի հանդիպող դեպքը՝ հիվանդության ծանր ընթացքով ախտաբանությունն ունեցավ բարեհաջող ելք: Երևույթն իր տեսակով եզակի էր եւ ոչ բոլոր բժիշկ-գինեկոլոգները  իրենց գործունեության ընթացքում կհանդիպեն նման դեպքի:
Խուրհուրդ կանանց: Սեռական օրգանների իջեցումներին պետք է վերաբերվել ոչ թե տագնապով եւ վիրահատվելու համար վախի կասկածը ներսում, այլ ժամանակին դիմել բժշկի, քանի որ վաղ շրջանում հայտնաբերման դեպքում ժամանակակից բժշկական մոտեցումները թույլ են տալիս սեռական օրգանների իջեցումների շտկումը կատարել ոչ վիրահատական միջամտությամբ:

Կանացի սեռական օրգանների իջեցումներին բնորոշ են հետևյալ ախտանիշները. հաճախամիզությունը, գիշերամիզությունը, անմիզապահությունը, երբեմն միզակապությունը, սեռական օրգանների շրջանում անհարմարավետության զգացումը, կոնքի շրջանում մշտական ծանրության զգացումը, ցավոտ սեռական ակտը և այլն: Բոլոր դեպքերում, երբ կնոջ մոտ սեռական օրգանների շրջանում առաջանում են անհանգստություն պատճառող երևույթներ, չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել բժշկին:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ