Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

Նոր սարքավորումը կհուշի, թե երբ է կինը գտնվում բեղմնունակության գագաթնակետում

Նոր սարքավորումը կհուշի, թե երբ է կինը գտնվում բեղմնունակության գագաթնակետում

Մասնագետները ստեղծել են թևնոց, որը գրեթե 90% ճշտությամբ որոշում է երեխա բեղմնավորելու համար լավագույն ժամանակը: Ava սարքավորումը վերլուծում է կնոջ օրգանիզմում տեղի ունեցող հազիվ նկատելի փոփոխությունները, օրինակ, հանգիստ վիճակում սրտի կծկումների հաճախությունը (ՍԿՀ) և մարմնի ջերմությունը: Դա օգնում է սարքավորմանը որոշել ձվազատման ժամանակը, գրում է The Daily Mail-ը:


 Թևնոցը ժամացույցի նման է: Կինն այն պետք է կրի գիշերը և հանի առավոտյան: Տվյալներն ուղարկվում են հեռախոսի վրա: Թևնոցի ստեղծողները հույս ունեն, որ նոր եղանակը կփոխարինի ձվազատման ստանդարտ թեստին: Սարքավորումը գնահատում է 9 ցուցանիշներ, ներառյալ` շնչառության հաճախությունը, ՍԿՀ-ն և քնի տևողությունը:

Ցյուրիխի Համալսարանական հիվանդանոցում իրականացված հետազոտությանը մասնակցել է 41 կին: Մասնակիցներին հետևել են մեկ տարվա ընթացքում: Մասնագետները պարզել են, որ թևնոցը 89% ճշտությամբ որոշում էր բեղմնավորման համար լավագույն օրերը:

Սկզբնաղբյուր. meddaily.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ