Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

Բացահայտում. գլյուկոզան կարող է կրճատել ծննդաբերության ժամանակը

Բացահայտում. գլյուկոզան կարող է կրճատել ծննդաբերության ժամանակը

Երկարաձգված են համարվում այն ծննդաբերությունները, որոնք առաջնածին կանանց մոտ տևում են ավելի քան 20 ժամ, և ավելի քան 14 ժամ՝ նախկինում ծննդաբերած կանանց մոտ: Բացի այդ, այդպիսի ծննդաբերությունների ժամանակ արգանդի վզիկը բացվում է ժամում 1 սմ-ից պակաս: Երկարատև ծննդաբերությունները մոր և երեխայի համար կարող են վտանգավոր լինել, պատմում  է Zee News-ը:
 
Շերբրուկի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ գլյուկոզան կարող է արագացնել ծննդաբերությունը, հատկապես առաջնածին կանանց մոտ: Հետազոտությանը մասնակցել է մոտավորապես 200 հղի: Մասնակիցների առաջին խումբը կորցրած հեղուկի լրացման նպատակով ստացել է ստանդարտ աղային լուծույթ, իսկ երկրորդ խումբը՝ գլյուկոզա-աղային լուծույթ:

Մասնագետները հայտնաբերել են, որ գլյուկոզա-աղային լուծույթ ստացած կանանց մոտ ծննդաբերությունը տևում է 76 րոպե ավելի պակաս, քան մյուս խմբի մոտ: Սակայն լուծույթի տեսակը չէր ազդում ծննդալուծման եղանակի և նորածինների առողջության ցուցանիշների վրա: Գիտնականների կարծիքով ծննդաբերող կանանց հարկ է գլյուկոզա-աղային լուծույթ տալ:

Սկզբնաղբյուր. meddaily.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ