Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

Կեսարյան հատումը կարող է ազդել մարդու էվոլյուցիայի վրա. news.am

Կեսարյան հատումը կարող է ազդել մարդու էվոլյուցիայի վրա. news.am

Մարդու մոտ ծննդաբերությունը փոքր-ինչ ավելի բարդ է ընթանում, քան կենդանածին մյուս արարածների մեծամասնության մոտ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդկային պտղի գլուխը բավական մեծ է, եւ ծննդաբերական ճանապարհները, որով նա անցնում է, ոչ միշտ են բավարար առաձգական, որպեսզի մեծ չափերով երեխան անցնի: Եթե կինն ինչ-որ պատճառով չի կարող ինքնուրույն ծննդաբերել, բժիշկները կատարում են կեսարյան հատում: Ըստ տարածված կարծիքի, հնարավոր է, որ այդպես է կոչվել Հուլիոս կեսարի պատվին, ում, առասպելի համաձայն, դուրս են բերել մահացող մոր որովայնից:

Ավստրիայի եւ ԱՄՆ-ի հետազոտողները վերլուծել են վերջին տարիների կեսարյան հատումների թվի վիճակագրությունը եւ հայտնաբերել, որ 50 տարվա ընթացքում կեսարյան հատումով իրականացվող ծննդաբերությունների թիվն ավելացել է 10 տոկոսով:

Գիտնականների խոսքով՝ կեսարյան հատումների թվի աճը կարող է պայմանավորված լինել այն երեխաների թվի ավելացմամբ, որոնց գլուխը չափազանց մեծ է բնական ծննդաբերության համար: Եթե նախկինում մեծ գլխով երեխաները կարող էին ծնվելիս մահանալ, ապա այժմ նրանք ողջ են մնում եւ մեծ գլխով պտուղների զարգացման գեն կրողներն ապագայում ավելացնում են կեսարյան հատումների տոկոսային ցուցանիշը: Ընդ որում, ըստ վիճակագրության, առողջ երեխաների թիվն ավելի է մեծ չափերով ծնվածների շրջանում, ինչը մեծացնում է նաև առողջ ժառանգներ ունենալու հնարավորությունները: Գիտնականների պարզաբանմամբ՝ այսպիսով, կեսարյան հատումը կարող է էվոլյուցիայի նոր խթան դառնալ:

Գիտնականներն ընդգծել են, որ սա ընդամենը վարկած է, որը դեռեւս չի ապապցուցվել: Նրանք հավելել են, որ նորածինների գլխի չափերի մեծացումը կարելի է պատճառաբանել նաեւ ժամանակակից կենսակերպով՝ ֆիզիկական ակտիվության նվազմամբ եւ օգտագործվող կալորիաների մեծացմամբ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. azbykamam.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ