Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

Գիտնականները կօգնեն ապագա մայրերին տեսնել պտղի 3D լուսանկարները. tert.am

Գիտնականները կօգնեն ապագա մայրերին տեսնել պտղի 3D լուսանկարները. tert.am

Բրազիլացի բժիշկներին հաջողվել է վերականգնել կնոջ արգանդում պտղի պատկերը՝ օգտագործելով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի տվյալները: Նրանց ծրագիրը, որը թույլ է տալիս կանանց տեսնել իրենց երեխային դեռևս ծննդից առաջ վիրտուալ իրականության սաղավարտի օգնությամբ, ներկայացվել է Չիկագոյում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Սաղմի եռաչափ մոդելները և վիրտուալ իրականության տեխնոլոգիաները կարող են օգնել մեզ բարելավել մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին է սաղմի անատոմիան, և թույլ են տալիս մեզ օգտագործել նման լուսանկարներն ուսանողների համար ու ցույց տալ դրանք ապագա մայրերին: Դրանք կարելի է տեսնել Occulus Rift-ի և վիրտուալ իրականության այլ սաղավարտների միջոցով»,- հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյում վիզուալ ախտորոշման հիվանդանոցի ներկայացուցիչ Էրոն Վերները:

Նշվում է, որ ներկայիս լուսանկարների որակը թույլ չի տալիս տեսնել, թե ինչպիսին է և ինչպիսի տեսք է ունենալու երեխան ծնվելուց հետո: Վերները և նրա գործընկերները որոշել են շտկել այդ թերությունը՝ եռաչափ լուսանկարներ ստանալու հատուկ մեթոդաբանություն մշակելով, որը թույլ է տալիս ո՛չ միայն ստանալ սաղմի լիարժեք լուսանկարը, այլև տվյալներ նրա օրգանների մասին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. do3.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ