Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

Ավստրալացի գիտնականները վաղաժամ ծնունդների դեմ դեղ են ստեղծում. news.am

Ավստրալացի գիտնականները վաղաժամ ծնունդների դեմ դեղ են ստեղծում. news.am

Ավստրալացի մասնագետներն աշխատում են նոր դեղի ստեղծման ուղղությամբ, որը կօգնի խուսափել վաղաժամ ծնունդներից: Մկների վրա կատարված հետազոտությունների ընթացքում դեղը բարձր արդյունավետություն է ցուցադրել: Դեղի ներգործուն նյութը նալոքսոնն է. ափիոնային ոչ թմրանյութային ցավազրկող, որն ընդունակ է հակազդելու մյուս ափիոնիդներին: Նալոքսոնը կարելի է ընդունել նաեւ հղիության ընթացքում:

Մկների վրա կատարված փորձերի շարքը ցույց է տվել, որ մասնագետների կողմից (+)-նալոքսոն կոչվող դեղը բակտերիալ ինֆեկցիայով վարակված մկների մոտ էականորեն նվազեցրել է վաղաժամ ծննդի հավանականությունը: Դրանից զատ, դեղն օգտակար է եղել նաւ մկնիկների համար, որոնց մայրերը հղիության ուշ շրջանում վարակվել են աղիքային ցուպիկով. համանման դեպքերում նորածինները սովորաբար անբավարար քաշ են ունենում, սակայն այս դեպքում այդպիսի բան տեղի չի ունեցել:

Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Սառա Ռոբերթսոնը հայտարարել է, որ (+)-նալոքսոնի կիրառմամբ բուժման շնորհիվ հետազոտվող մկների շրջանում բակտերիալ ինֆեկցիաներով հրահրված վաղաժամ ծնունդներ չեն եղել: Չեն եղել նաեւ մեռելածին կամ ծնվելուց կարճ ժամանակ անց մկնիկների մահվան դեպքեր, իսկ այն առանձնյակները, որոնք կարող էին չափազանց փոքր չափերով լույս աշխարհ գալ, (+)-նալոքսոնի շնրհիվ նորմալ են ծնվել:

Բորբոքումը հաճախ ծննդի գործընթացի վաղաժամ սկսվելու կատալիզատոր է: Օրգանիզմում բորբոքման մակարդակի բարձրացման կարող են հանգեցնել ախտածին բակտերիաները, սթրեսը կամ ընկերքին հասցված որեւէ վնասվածքը: Այդ ընթացքում TLR4 ռեցեպտորն է սկսում աշխատել, որն էլ գործարկում է այն գործընթացը, որը նորմալ պայմաններում շատ ավելի ուշ էր սկսվելու: Ադելաիդայի համալսարանի գիտնականների մշակած դեղը կասեցնում է այդ գործընթացը եւ, ինչպես ցույց են տվել կենդանիների վրա կատարված փորձերը, թույլ չի տալիս, որ ծնունդը ժամկետից վաղ սկսվի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Mama66.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ