Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

Գիտնականները կենդանի օգանիզմներ են ստացել «կուսական» սաղմնավորման միջոցով. news.am

Գիտնականները կենդանի օգանիզմներ են ստացել «կուսական» սաղմնավորման միջոցով. news.am

Բրիտանացի կենսաբանները կարողացել են կենդանի սաղմեր ստանալ մկների չսաղմնավորված ձվաբջիջներից: Օրգանիզմի նման զարգացումն անվանում են պարտենոգենետիկ, սակայն նման սաղմերից շատերը սովորաբար ոչնչանում են, քանի որ դրանց նորմալ գործունեության համար պետք են գեներ, որոնք սերմնահեղուկն է պարունակում:

Պարտենոգենեզը նաեւ ունի «կուսական բազմացում» անվանումը, քանի որ պարտենոգենոտի օրգանիզմն այս դեպքում ձեւավորվում է ձվաբջիջից` առանց արուի մասնակցության: Նման սաղմերի կենսունակությունը լավացնելու համար կենսաքիմիկոսները մշակել են մկան պարտենոգենոտի մեջ սերմնահեղուկի ներդրման մեթոդը: Բատա համալսարանի գիտնականներին հաջողվել է առողջ կենդանիների մեջ սաղմերի հաջող զարգացման հավանականությունն այս ձեւով բարձրացնել մինչեւ 24 տոկոս:

Երկար ժամանակ համարվում էր, որ ձվաբջիջը` միայն արական սեռական բջիջից գենետիկ տեղեկություններ ստանալով, կարող է զարգանալ ու լիարժեք օրգանիզմ դառնալ: Սակայն հիմա ապացուցվել է, որ պարտենոգենոտի ցանկացած բջիջը կարող է ստանձնել կանացի սեռական բջջի դերը:

Գիտնականների խոսքով հետազոտության արդյունքները կօգնեն սաղմնային ցողունային բջիջների նոր աղբյուրներ գտնել: Պարթենոգենոտները համարվում են ոչ կենսունակ, դրա համար էլ հնարավոր է շրջանցել բարոյական խոչընդոտները, որոնք առաջանում են նորմալ սաղմերի հետ կատարվող հետազոտությունների ժամանակ:

Գիտնականների հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. detibudut.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ