Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

Չինացի գիտնականներին հաջողվել է առաջին անգամ տիեզերքում մկների սաղմեր աճեցնել. 1in.am

Չինացի գիտնականներին հաջողվել է առաջին անգամ տիեզերքում մկների սաղմեր աճեցնել. 1in.am

Չինացի գիտնականներին հաջողվել է առաջին անգամ տիեզերքում մկների սաղմեր աճեցնել` ի չիք դարձնելով տիեզերքում բազմացման անհնարինության տեսակետը։ Ինչպես նշում է lenta.ru-ն, նախկինում գիտնականները կարծում էին, որ սաղմերի զարգացման համար պարտադիր նախապայման է ձգողականության ուժը, քանի որ առանց դրա բջիջները չեն կարող միավորվել` վերաճելով հյուսվածքների և օրգանների։

Սակայն չինացի մասնագետների հետազոտությունների արդյունքները վկայում են, որ  կաթնասունները, այդ թվում՝ նաև մարդիկ, բոլոր շանսերն ունեն տիեզերքում բազմանալու համար։

Աղբյուրը մանրամասնում է, որ ընթացիկ տարվա ապրիլի սկզբին գիտնականները պարկուճի մեջ են դրել մկների` զարգացման վաղ փուլում գտնվող 6.000-ից ավելի սաղմեր ու ուղարկել դրանք Երկրի ուղեծրի վրա։ Այդ ողջ ընթացքում տեսախցիկը ֆիքսել է սաղմերի զարգացման գործընթացը։

Մի քանի օր անց տիեզերական սարքը վերադարձել է Երկիր, և պարզվել է, որ սաղմերից մի քանիսը վերածվել են բլաստոցիստի. այս փուլում սաղմն արդեն հնարավոր է տեղափոխել արգանդի մեջ։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ