ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նիդերլանդներում կսկսեն լաբորատորիայում մարդկային սաղմեր աճեցնել. news.am
Նիդերլանդներում դիտարկվում է «խիստ պայմաններում եւ սահմանափակումներում» գիտական հետազոտությունների համար մարդկային սաղմերի աճեցումը: Սաղմերը կհետազոտվեն լաբորատոր պայմաններում` բեղմնավորմանը հաջորդող 14 օրվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Նիդերլանդների առողջապահության նախարար Էդիթ Շիպերսը:
Գիտնականների կարծիքով, սաղմերի հետազոտությունը կօգնի ուսումնասիրել անպտղության, ժառանգական եւ բնածին հիվանդությունների, ինչպես նաեւ արհեստական վերարտադրության խնդիրները: Էդիթ Շիպպերսի խոսքով, այդ ամենը կօգնի քաղցկեղային հիվանդությունների հետեւանքով անպտղության դեպքում մարդկանց երեխա ունենալու հնարավորություն տալ` ընդհանուր առմամբ, եւ առողջ երեխաներ` մասնավորապես:
Նիդերլանդների կառավարությունը պատրաստվում է շտկումներ մտցնել գործող օրենսդրության մեջ, որն այժմ փորձարկումներ է թույլ տալիս միայն այն սաղմերի հետ, որոնք «ավելացել են» ԱՄԲ միջամտությունից հետո: Առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասված է, որ գործող օրենքները խոչընդոտներ են ստեղծում այն հետազոտությունների համար, որոնք կարող էին օգնել բուժելու հիվանդությունները ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, ներառյալ այնպիսի հիվանդություններ, որոնք օրգանիզմի վրա են ազդում բջջային մակարդակում:
Առողջապահության նախարարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ մարդկային սաղմի ուսումնասիրության սահմանափակումները խիստ կլինեն, այդ թվում` անվիճելիորեն կհետեւեն «14 օրվա կանոնին»:
Սաղմնաբանության մեջ «14 օրվա կանոնն» առաջին անգամ առաջարկվել է 1984 թվականին փիլիսոփա Մերի Վերնոկի կողմից (Mary Warnock) եւ 1990-ին հաստատվել է Մեծ Բրիտանիայի օրենքով: Մինչեւ սաղմի 14 օրական դառնալը չի կարելի ասել, թե նրա որ բջիջները մարդկային բջիջներ կդառնան, որոնք` ընկերք, եւ արդյո՞ք այն չի կիսվի: Գիտնականները եւ աստվածաբանները կարծում են, որ 14 օրը որոշակի գիծ է, որն անցնելով` սաղմը կարող է ապագա անհատականություն համարվել, ոչ թե բջիջների հավաքածու:
02.06.2016
|
|||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
23.05.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

