Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

Հղիության ընթացքում ֆոլաթթվի ավելցուկը բարձրացնում է երեխայի մոտ աուտիզմի զարգացման հավանականությունը. news.am

Հղիության ընթացքում ֆոլաթթվի ավելցուկը բարձրացնում է երեխայի մոտ աուտիզմի զարգացման հավանականությունը. news.am

Շատ երկրներում հղի կանանց խորհուրդ են տալիս ֆոլաթթու ընդունել, որպեսզի պաշտպանեն նրանց երեխաներին բնածին որոշ արատներից: Սակայն ֆոլաթթվի ու վիտամին В12-ի ավելցուկը կարող է երեխաների մոտ բարձրացնել աուտիկ սպեկտրի խանգարումների զարգացման հավանականությունը, նախազգուշացնում են Johns Hopkins Bloomberg School of Public Health-ի գիտնականները:

Դանիել Ֆոլլինն ու նրա գործընկերները` վերոնշյալ կենտրոնից, Բոսթոնում 1998-2013թթ. ժամանակահատվածում վերլուծել են մայրերի ու երեխաների գրեթե 1400 զույգի: Գիտնականները երեխաների ծնվելու պահից սկսած մի քանի տարի հետեւել են ընտանիքներին: Անհրաժեշտ հետազոտությունների ցանկում է եղել նաեւ ֆոլաթթվի աղերի քանակը պարզող արյան հետազոտությունը, որը մայրերից վերցրել են ծննդաբերությունից հետո առաջին երեք օրերին :

Նշում են, որ այն կանայք, ում արյան մեջ կային այդ աղերի ու վիտամին B12-ի բարձր մակարդակ, ավելի հաճախ էին ծնում երեխաներ, ում մոտ հետագայում ախտորոշում էին աուտիկ սպեկտրի խանգարումներ: Ֆոլատների ավելցուկի դեպքում նման երեխաները կրկնակի հաճախ էին ծնվում, իսկ B12 վիտամինի բարձր մակարդակը գրեթե եռակի ավելացնում էր աուտիզմով երեխաների ծնվելու հավանականությունը:

Ընդ որում, գիտնականներ շեշտում են, որ իրենց հետազոտությունների արդյունքները չեն նշանակում, որ հղիության ընթացքում պետք է դադարել վիտամիններ ընդունել, չէ՞ որ հայտնի չէ, թե հատկապես ի՞նչն է եղել հետազոտության որոշ մասնակիցների արյան մեջ B9 ու B12-ի բարձր պարունակության պատճառը:

Բացի այդ, ինչպես շեշտեց Դանիել Ֆոլլինը, հետազոտությունը ցույց է տվել, որ այն հղիների մոտ, ովքեր շաբաթական 3-5 անգամ ընդունում էին այդ վիտամինները (հատկապես 1-ին ու 2-րդ եռամսյակներում), աուտիզմով երեխայի ծնվելու հավանականությունը նվազում էր:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. silazdorovya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ