ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Երևանում կեսարյան հատումների թիվը ծննդաբերությունների 30 տոկոսն է կազմում
Ինչո՞ւ են կանայք նախընտրում այն:
Երևանում ծննդաբերությունների 30 տոկոսն իրականացվում է կեսարյան հատման միջոցով: Օրինակ, առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, այս տարվա առաջին տասն օրերին Երևանի ծննադատներում գրանցվել է 514 ծնունդ, որից 155-ի դեպքում կեսարյան հատում է կիրառվել: Իսկ դա կազմում է ծննդաբերությունների թվի 30 տոկոսը: Այս թիվը կայուն է եղել նաև նախորդ ամիսներին:
Նույն ԱՆ տրամադրած տվյալների համաձայն, 2010-ի առաջին կիսամյակում 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ կեսարյան հատումների թիվն ավելացել է 0.9 տոկոսով: Իսկ 2009-ին 2008-ի համեմատ տարեկան կտրվածքով կեսարյան հատումների թիվն ավելացել է Երևանում` 3 տոկոսով, ողջ հանրապետության կտրվածքով` 2 տոկոսով: 2009-ին Երևանում կեսարյան հատումները հասել են 25 տոկոսի, իսկ հանրապետության կտրվածքով` 17:
2011-ի առաջին կիսամյակում մայրաքաղաքում իրականացվել է 2973 կեսարյան հատում. ցուցանիշը 2010 թվականի առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 382-ով: Մարզերի բուժհաստատություններում 2011թ-ի առաջին կիսամյակում գրանցվել է 1364 կեսարյան հատում: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 53-ով: Այսինքն, կեսարյան հատումների թիվը հանրապետությունում կայուն կերպով աճում է:
Մասնագետների հիմնավորումները թվի աճի վերաբերյալ, ինչպես նաև կեսարյան հատման հետևանքների մասին բացատրությունները կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում, իսկ մինչ այդ ներկայացնենք պատճառներ:
Կեսարյան հատման պատճառ կարող է հանդիսանալ մոր մոտ առկա հիպերտոնիան, երիկամների, սրտի հիվանդությունները, ողնուղեղի վիրահատությունը և աչքերի թոււյլ տեսողությունը, եթե նախկինում եղել է կեսարյան հատում (վտանգ կա, որ կարերը կբացվեն): Կեսարյան հատմանը դիմում են նաև ծննդաբերություն ժամանակ, երբ հայտնվում են չնախատեսված բարդություններ` ընկերքի վաղաժամ շերտազատում, պտղի վիճակի փոփոխություն, պորտալարի անջատում, երբ երեխան դադարում է թթվածին ստանալ, եթե հայտնաբերվել է արգանդի ուռուցք, որը փակում է ծննդուղիները: Կեսարյան հատման անհրաժեշտություն կա ընկերքի սխալ ձևավորման, պտղի լայնակի դիրքի, պրեէկլամսիայի` արյան բարձր ճնշման, քաշի ավելացման, սպիտակուցների բարձր մակարդակի ժամանակ: Նաև կեսարյան հատումը անհրաժեշտ է այն ժամանակ, երբ մոր մոտ առկա է սեռական օրգանների հերպես (ծննդուղիներով անցնելիս հնարավոր է, որ երեխան վարակվի) և արհեստական բեղմնավորումից հետո, որը շատ դժվար է և հիմնականում բազմապտուղ:
Այսօր արդեն շատ են կանայք, ովքեր գերադասում են կեսարյան հատումը, ծննդաբերության ցավերից խուսափելու համար:
Կեսարյան հատումով երեխա լույս աշխարհ բերած կանանցից մեկը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր էլ նախընտրում է երեխա ունենալ կեսարյան հատումով: «Կեսարյան հատման ժամանակ ոչ մի ցավ չես զգում, հետո մի 2 ժամ ուղղակի դողացնում ես, մինչև անցնում է անզգայացումը, հետո 1-2 օր, սովորական ցավեր ու վերջ: Իսկ բնական ծննդաբերության ժամանակ. մի քանի ժամ ցավեր, հետո պատռվածքներ, կարեր, ահավոր է»,-այսպես է հիմնավորում Տ. Գրիգորյանը: Մեկ ուրիշն էլ` Ա. Դարբինյանը հիշում է, որ ծննդաբերության հաջորդ օրն առանց դժվարությամբ քայլել է, ոչ մի խնդիր չի ունեցել, զուտ հետաքրքրության համար կցանկանար հաջորդ երեխան բնական ճանապարհով ունենալ:
Նշենք, որ չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներին, կեսարյան հատումների թիվն այսօր աճում է ողջ աշխարհում: ԱՄՀ մատնանաշած 15 տոկոսի փոխարեն այն մի շարք երկրներում հասնում ու գերազանցում է 25 տոկոսը:
16.01.2012
|
|||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
07.11.2024
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
25.10.2024
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
18.09.2024
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
11.09.2024
Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում...
23.05.2024
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...
03.04.2024
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...
26.03.2024
Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները...
24.01.2024
Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...
26.05.2023
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
12.05.2023
Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...
02.05.2023
Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...
03.08.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

