Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ

Հայտնի է դարձել, թե ինչպես է սթրեսն ազդում մարդու իմունիտետի վրա. izmirlianmedicalcenter.com

Հայտնի է դարձել, թե ինչպես է սթրեսն ազդում մարդու իմունիտետի վրա. izmirlianmedicalcenter.com

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչու է հենց սթրեսը մարդկանց հիվանդացնում:  Սթրեսի բարձր մակարդակի արդյունքում գրոհի են ենթարկվում իմունային բջիջները, ինչը բարձրացնում է խոցելիությունը հիվանդությունների նկատմամբ:

Ուժեղ սթրես

Սթրեսը կարող է քայքայել մարդու իմունային համակարգը՝ այդպիսով նպաստելով տարբեր հիվանդությունների առաջացմանը, պարզել են Միչիգանի Համալսարանի հետազոտողները: Նրանց հաջողվել է մանրամասնորեն արձանագրել սթրեսի և այն իմունային բջիջների փոխազդեցությունը, որոնք պետք է օրգանիզմը պաշտպանեն վարակիչ հիվանդություններից:  Այս փոխազդեցության արդյունքում մարդը հիվանդանում է: Պարզվում է, որ սթրեսը խախտում է, այսպես կոչված, տեղային պաշտպանական քիմիական նյութերի կամ սուբստանցիաների գործունեությունը, որոնք պայքարում են բակտերիաների կամ վիրուսների դեմ՝ ընկճելով բորբոքային գործընթացներն ու ալերգիկ ռեակցիաները, ինչպիսիք են աղու գրգռված համախտանիշը, ասթման և տարբեր աուտոիմուն հիվանդությունները:

Այս հետազոտության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ բժիշկները, պայքարելով այս կամ այն հիվանդության դեմ, պետք է հաշվի առնեն սթրեսի ազդեցությունը և հիվանդներին խորհուրդ տան վերջինիս դեմ պայքարելու տարբեր եղանակներ, ինչպիսիք են շնչառական վարժությունները և յոգան: Շատ հնարավոր է, որ նման մոտեցումը ասթմայի կամ աղու գրգռված համախտանիշի բուժումն առավել արդյունավետ դարձնի: Ուսումնասիրությունը պարզել է կորտիկոտրոպին-ռիլիզինգ գործոն 1(CRF1) անունով հայտնի սթրեսային ռեցեպտորների դերը  որոշ իմունային բջիջներին ազդակներ փոխանցելու գործում (այսպես կոչված` «տիրոջ» բջիջներին), ինչպես նաև նրանց կողմից օրգանիզմի պաշտպանության վերահսկման հարցում:

«Տիրոջ» բջիջներն արյան սպիտակ բջիջների տարատեսակ են, որոնք գերզգայնության և ալերգիայի ժամանակ ընդգրկված են տարբեր բորբոքային ռեակցիաների մեջ, երբ իմուն համակարգը սկսում է պայքարել հնարավոր վտանգի դեմ: Այդ բջիջներն ակտիվանում են նաև սթրեսային իրավիճակներում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բջիջները խոցելի են դառնում, քանի որ ընկնում են սթրեսային  ռեցեպտորների հսկողության տակ: Երբ դա տեղի է ունենում, CRF1-ը բջիջներին հաղորդում է քիմիական սուբստանցիայի անջատման անհրաժեշտության մասին, ինչը բերում է բորբոքային և ալերգիկ հիվանդությունների, ինչպես նաև աուտոիմուն խանգարումների առաջացման:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ