Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ

Գիտնականներն իմունային պատասխանի նոր կարգավորիչ են հայտնաբերել. news.am

Գիտնականներն իմունային պատասխանի նոր կարգավորիչ են հայտնաբերել. news.am

Բջջի միջուկում կալցիումային ազդակը ո՛չ միայն ուղեղի շատ ֆունկցիաներ է կարգավորում, այլնաեւ իմունային համակարգի պաշտպանական արձագանքները: Սա պարզել են Heidelberg University-ի նյարդակենսաբանները եւ Heidelberg University Hospital-ի (Գերմանիա) իմունոլոգները, ովքեր լիմֆոցիտներում հայտնաբերել են նախկինում անհայտ կալցիումային անցուղիների ազդանշանային ֆունկցիան: Նրանց հետազոտության մասին հրապարակել է Journal of Cell Biology գիտական ամսագիրը:

Իմունային բջիջները կարող են պրոտեինի «յուրային» (օրգանիզմին պատկանող) մոլեկուլները «օտարներից» տարբերակել: Օրինակ, եթե օրգանիզմում հայտնվում են մանրէներ կամ վիրուսներ, որին օրգանիզմն անմիջապես արձագանքում է իմուն համակարգով: Մինչդեռ օրգանիզմի համար «յուրային» մարմիններին իմունիտետը միանգամայն «տոլերանտ» է վերաբերվում: Իմունային պատասխանի ահա այս «բացակայությունը» (այսպես կոչված՝ աներգիայի վիճակը) կարգավորվում է բջջային ազդակով, որը պատասխանատու է նաեւ ուղեղի շատ ֆունկցիաների համար:

Այսպիսով, Հիլմար Բեյդինգի ղեկավարությամբ գիտնականները պարզել են, որ կալցիումային ազդակն անհրաժեշտ է իմունային Т բջիջների պաշտպանական արձագանքն իրականացնելու համար՝ ի պատասխան օտարածին մարմնի հետ շփմանը:

Կալցիումային ազդակը գործարկում է գենետիկ ծրագիրը, որը կարգավորում է ուղեղի գրեթե բոլոր հարմարողականության ֆունկցիաները՝ ներառյալ հիշողությունը, քրոնիկական ցավը եւ այլն: Գիտնականները պարզել են, որ կալցիումային ազդակի միացումը Т-լիմֆոցիտները տոլերանտ է դարձնում, այսինքն՝ դրանք հայտնվում են աներգիայի վիճակում:

«Երբ դեռեւս նոր էինք սկսել մեր հետազոտությունները, կարծում էինք, թե բջջային կալցիումը իմունային համակարգում նույնպիսի դեր կունենա, ինչպիսին ուղեղում, այսինքն՝ կակտիվացնի գենետիկորեն ծրագրավորված յուրահատուկ իմունային պատասխանը: Սակայն զարմանքով հայտնաբերեցինք, որ հենց անջատում ենք բջջային կալցիումային ազդակը, մարդու Т-լիմֆոցիտները տոլերանտ են դառնում, այսինքն՝ հայտնվում են աներգիայի վիճակում»,- ասել է պրոֆեսոր Բեյդինգը՝ հավելելով, որ այս բացահայտումը մեծ դեր կխաղա նոր իմունադեպրեսանտների ստեղծման համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medikforum.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ