ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ
Միասին ապրող մարդկանց իմունային համակարգերը հարմարվում են միմյանց. news.am
Միասին ապրող մարդկանց իմունային համակարգերը հարմարվում են միմյանց, ցույց են տվել Լյովենի կաթոլիկական համալսարանի գիտնականները: Նոր հետազոտության մասին հաղորդում է New Scientist պորտալը:
Լյովենի կաթոլիկական համալսարանից Ադրիան Լիսթոնը եւ իր գործընկերներն ուսումնասիրել են 2-ից 86 տարեկան 670 առողջ մարդու արյան նմուշները: Հետազոտողների խումբը բոլոր նմուշներում հաշվել է իմունային բջիջների քանակն ակտիվացման 54 տարբեր վիճակներից յուրաքանչյուրում: Հետո գիտնականները հետագա վեց ամիսների ընթացքում վերլուծել են այդ կամավորների մեկ քառորդի արյան լրացուցիչ նմուշներ:
Գիտնականների խոսքով, իմունային պրոֆիլները զարմանալիորեն կայուն են մնում: Նույնիսկ, երբ իմունային համակարգը մի որեւէ հիվանդությունից սթրես է ապրում, այն արագ վերականգնվում է եւ վերադառնում ելման դրության: Սակայն Ադրիան Լիսթոնը հետաքրքիր օրինաչափություն է նկատել. միասին ապրող մարդկանց իմունային համակարգերը զարմանալիորեն նման են:
Գիտնականները դա բացատրում են նրանով, որ միասին ապրող մարդիկ, որպես կանոն, համանման սննդակարգի են հետեւում, համանման կենսակերպ են վարում. օրինակ, չծխող մարդու զուգընկերն, ամենայն հավանականությամբ, քիչ կխմի:
Բացի այդ, միասին ապրող մարդիկ վիրուսներ են փոխանակում: Նրանք նաեւ աղիքային մանրէների համանման հավաքածուներ ունեն, որոնք հայտնաբերվել են տան փոշում կամ ստացվել են երեխաներից: Գիտնականները նշում են, որ շատ բարդ է հասկանալ, թե իմունիտետների իրար հարմարվելն ինչ ազդեցություն կունենա կոնկրետ մարդու առողջության վրա: Այն կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական լինել:
17.02.2016 Կարդացեք նաև
09.03.2019
12.05.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ