Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ

Մարդու իմունիտետն ուղղակիորեն կախված է քնի որակից. 1in.am

Մարդու իմունիտետն ուղղակիորեն կախված է քնի որակից. 1in.am

Վերջերս Թյուբինգենի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ քունը կարող է ուժեղացնել «իմունային հիշողությունը», հայտնում է Medical News Today-ը: Այսինքն՝ խորը քնի փուլի շնորհիվ ավելի վաղ հանդիպած պաթոգենների մասին տեղեկությունն ավելի լավ է յուրացվում:

Իմունային համակարգը կարող է երկարաժամկետ հիշողություններ ձևավորել, որոնցում ներառված են հակագեների հիմնական գծերը: Այդ համակարգն օրգանիզմին հնարավորություն է տալիս արագ արձագանքել պաթոգեններին, որոնց հետ մարմինն արդեն գործ է ունեցել: Հակագեները պաթոգենների մակերևույթին գտնվող սպիտակուցներ են:

Հանդիպելով մանրէին կամ վիրուսին, իմունիտետը կոդավորում է դրա մասին տեղեկությունը՝ տվյալներ հավաքելով: Ըստ գիտնականների՝ հավաքված տեղեկության միավորումը տեղի է ունենում հենց խորը քնի փուլում:

Հավաքված տեղեկությունն արդյունքում համակարգին հանրավորություն է տալիս ճանաչել ո՛չ միայն կոնկրետ վիրուսը կամ մանրէն, այլև դրանց նմանները: Այդպիսով՝ քնի շնորհիվ ձևավորվում է ադապտիվ իմունային պատասխան:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.7ya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ