ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ
Իմունաթերապիա. նոր միջոց քաղցկեղի բուժման ասպարեզում, որը կարող է հազարավոր կյանքեր փրկել. tert.am
Գիտնականները կարծում են, որ մեկ քայլով առաջ են անցել քաղցկեղի դեմ պայքարող ամենահզոր զենքի` քիմիոթերապիայի ստեղծումից: Ինչպես հայտնում healthylifetricks.com-ը, նրանց կարծիքով այս հարցում արդյունավետ պայքարի միջոց կարող է դառնալ իմունաթերապիան:
Դրանք իրենցից դեղամիջոցներ են ներկայացնում, որոնք օգնում են ամրապնդել օրգանիզմի իմունային համակարգը և սպանել քաղցկեղի բջիջները` պայքարելով հիվանդության զարգացման դեմ: Երկու առանձին կլինիկական հետազոտություններ ցույց են տվել, որ իմունային համակարգն ամրապնդող դեղամիջոցները կարող են հիմնարար դեր խաղալ ուռուցքի բջիջները քայքայելու գործընթացում:
Իմունային համակարգը, ըստ էության, մի քանի մեխանիզմներ ունի` ճանաչելու վտանգը և արգելափակելու հարձակվող բջիջները: Ուռուցքային գոյացությունների դեպքում մեծագույն խնդիրն այն է, որ քաղցկեղային բջիջները կարող են «քողարկվել» այնպես, որ իմունային համակարգը չճանաչի դրանցից եկող վտանգը:
Գիտնականների մեծագույն ձեռքբերումն այս պահին այն է, որ որոշ հիվանդներ ընդունում են իմունաթերապիան, և դա ազդեցություն է գործում նրանց օրգանիզմի վրա, սակայն որոշ դեպքերում օրգանիզմը չի արձագանքում: Համենայնդեպս, փորձագետները պնդում են, որ իմունոթերապիան կարող է փոխարինել քիմիոթերապիային՝ առաջիկա հինգ տարում: Ինչպես հետազոտությունները պարզել են, այն հատկապես օգտակար է թոքերի քաղցկեղի և մելանոմայի (մաշկի քաղցկեղ) դեպքում:
09.06.2015 Կարդացեք նաև
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչու է հենց սթրեսը մարդկանց հիվանդացնում: Սթրեսի բարձր մակարդակի արդյունքում գրոհի են ենթարկվում իմունային բջիջները, ինչը բարձրացնում է խոցելիությունը հիվանդությունների նկատմամբ...
09.03.2019
Բջջի միջուկում կալցիումային ազդակը ո՛չ միայն ուղեղի շատ ֆունկցիաներ է կարգավորում, այլնաեւ իմունային համակարգի պաշտպանական արձագանքները: Սա պարզել են Heidelberg University-ի նյարդակենսաբանները եւ...
05.12.2016
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Սինգապուրի Ազգային համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Գասերի գլխավորած հետազոտողները պարզել են, թե ինչպես է իմունային համակարգին հաջողվում ճանաչել քաղցկեղի բջիջները, և թե ինչու են օրգանիզմի...
12.05.2016
Միասին ապրող մարդկանց իմունային համակարգերը հարմարվում են միմյանց, ցույց են տվել Լյովենի կաթոլիկական համալսարանի գիտնականները: Նոր հետազոտության մասին հաղորդում է New Scientist պորտալը...
17.02.2016
Գենային թերապիան կարող է արդյունավետ լինել բարդ կոմբինացված իմունային դեֆիցիտի բուժման գործում, որն առաջանում է Х քրոմոսոմի գեներից մեկի մուտացիայի հետեւանքով: Այս հիվանդությունից տառապող մարդիկ գործնականում...
10.12.2015
Վերջերս Թյուբինգենի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ քունը կարող է ուժեղացնել «իմունային հիշողությունը», հայտնում է Medical News Today-ը: Այսինքն՝ խորը քնի փուլի շնորհիվ ավելի վաղ հանդիպած պաթոգենների մասին...
05.10.2015
Պատվաստանյութի ընդամենը մեկ չափաբաժինը կարող է մարդուն գրիպից պաշտպանել ամբողջ կյանքի ընթացքում, պնդում են անգլիացի եւ չին գիտնականները: Նրանք պարզել են, ինչպես են գրիպի...
20.05.2015
Մարդու արյան սպիտակ բջիջներ ներառող հյուսվածքների հատուկ մոդելի միջոցով Օհայոյի համալսարանի մասնագետները ցույց են տվել, ինչպես է մեր իմունիտետը պաշտպանում տուբերկուլոզի լատենտ կամ...
31.03.2015
Երբ հղի կնոջ օրգանիզմը բախվում է ինֆեկցիային, նրա իմունային համակարգը սկսում է պայքարել ո՛չ միայն բակտերիաների, այլ նաեւ սաղմի դեմ, ինչի հետեւանքով փոքրիկը կարող է մահանալ կամ վաղաժամ ծնվել: Մինչեւ...
19.03.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYXNt1Bz' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ