Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ

Բուժման նոր մեթոդը կպաշտպանի սաղմը մոր իմունային համակարգից. news.am

Բուժման նոր մեթոդը կպաշտպանի սաղմը մոր իմունային համակարգից. news.am

Երբ հղի կնոջ օրգանիզմը բախվում է ինֆեկցիային, նրա իմունային համակարգը սկսում է պայքարել ո՛չ միայն բակտերիաների, այլ նաեւ սաղմի դեմ, ինչի հետեւանքով փոքրիկը կարող է մահանալ կամ վաղաժամ ծնվել: Մինչեւ վերջերս այս խնդիրն անլուծելի էր, սական այժմ գիտնականները պրոտեին են բացահայտել, որը կարող է պաշտպանել սաղմը մոր իմունային համակարգից:

 

Ցինցինատի հոսպիտալի մասնագետները մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Սին Սին Վեյի գլխավորությամբ վարակել են հղի մկներին լիստերիայով եւ հետեւել, ինչպես է նրանց իմունային համակարգը գրոհել ընկերքը: Իմունային բջիջները սկսել են CXCL9 սպիտակուցը սինթեզել, որը ստիպում է T-բջիջներին գրոհել սաղմը: Այնուհետեւ գիտնականները պարզել են, որ այս սպիտակուցը եւ T-բջիջների ռեցեպտորների զգայունությունը չեզոքացնելու դեպքում կարելի է պաշտպանել սաղմը իմունային համակարգի գրոհներից:

 

Առաջին խմբի մկների մոտ CXCR3 ռեցեպտորների գենետիկական պակաս կար, եւ իմունային բջիջները չէին գրոհում սաղմը, երբ մուկը վարակվում էր լիստերիայով: Կրծողների մյուս խմբին պրոտեիններ եւ հակամարմիններ էին ներարկել, որոնք չեզոքացնում էին CXCR3 սպիտակուցը: Այս մոտեցումը եւս օգնեց պաշտպանել սաղմը իմունային համակարգից:

 

Գիտնականները պարզել են նաեւ, որ T-բջիջների չեզոքացումն օգնում է կանխել երեխայի՝ մահացած լույս աշխարհ գալը եւ վաղաժամ ծննդաբերությունը պրեէկլամպսիայի դեպքում: Այս մեթոդը, բժիշկների խոսքով, չի կարող օգտագործվել մարդկանց վրա, քանի որ T-բջիջների աշխատանքի կասեցումը մայրիկին ավելի զգայուն կդարձնի ինֆեկցիաների նկատմամբ: Սակայն, այնուամենայնիվ, գիտնականների բացահայտումները հնարավոր կլինի հաշվի առնել սաղմը մոր իմունային համակարգից պաշտպանող դեղամիջոցներ մշակելիս:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. moe-online.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ