Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ

Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում իմունիտետի աշխատանքի վրա. news.am

Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում իմունիտետի աշխատանքի վրա. news.am

Օրգանիզմում մեծ քանակությամբ ալկոհոլի առկայությունը վնասում է իմունային համակարգը: Այսպիսի եզրահանգման է եկել Լոյոլայի համալսարանից Մաջիդ Աֆշարը որոշակի հետազոտություն կատարելուց հետո:

 

Աֆշարն աշխատում է տրավմա ապրած հիվանդների հետ: Նա որոշել է պարզել՝ արդյոք ալկոհոլը կարող է ազդել հիվանդների իմունիտետի աշխատանքի վրա՝ հնարավոր է՝ արագացնելով վերականգնման գործընթացը: Կամավորների խումբ է հավաքվել, որոնց խնդրել են 20 րոպեի ընթացքում 4-5 բաժակ օղի խմել: Այնուհետեւ հաջորդ մի քանի ժամերի ընթացքում մասնակիցները արյան անալիզներ են հանձնել: Այս մասին հաղորդում է New Scientist-ը:

 

Գիտնականն արյան նմուշներից մեկուսացրել է իմունային բջիջները եւ դրանք պոտենցիալ վնասակար մանրէների մեջ պարունակվող սպիտակուցների ազդեցությանը ենթարկել: Այնուհետեւ վերջինս գնահատել է իմունային արձագանքը եւ պարզել, որ սկզբում իմունիտետը մեծացնում է արձագանքման ուժը, իսկ հետո՝ մի քանի ժամերի ընթացքում, երբ հակաբորբոքային փուլի պատասխանն է գալիս, արձագանքը թուլանում է: Փորձագետի կարծիքով մարդկանց հարբեցողությունից բուժող բժիշկները սա պետք է հաշվի առնեն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. retail-loyalty.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ