Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ

Մազերի աճն ակտիվանում է իմունային համակարգի բջիջներով. գիտնականներ. 1in.am

Մազերի աճն ակտիվանում է իմունային համակարգի բջիջներով. գիտնականներ. 1in.am

Իսպանացի գիտնականները մկների վրա կատարած փորձերի արդյունքում պարզել են, որ հակաբորբոքային դեղամիջոցներ ստացած կենդանիների դեպքում սկսում է վերականգնվել մարմնի վրայի վնասված մազածածկույթը: Հետագա ուսումնասիրությունները հաստատել են՝ մակրոֆագերն իսկապես խթանում են ցողունային բջիջների գործունեությունը, ինչից հետո մորթին սկսում է ակտիվորեն աճել: Այս մասին հաղորդվում է PLoS Biology ամսագրում հրապարակված հոդվածում:

 

Մակրոֆագերն իմունային համակարգի բջիջներ են, որոնք բակտերիաները, մահացած բջիջների մնացորդները և օրգանիզմի համար օտար այլ տարրերը բռնելու և յուրացնելու ունակություն ունեն: Բացի դրանից՝ մակրոֆագերն արտադրում են հատուկ Wnt սպիտակուցներ: Գիտնականները պարզել են, որ հենց այդ սպիտակուցն է մկների մորթուն ստիպում աճել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. styleparis.tomsk.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ