Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ

Խոլեսթերինը պատասխանատու է իմունային համակարգի հիշողության համար

Խոլեսթերինը պատասխանատու է իմունային համակարգի հիշողության համար

Ֆրեյբուրգ համալսարանի հետազոտողներին հաջողվել է բացատրել իմունային համակարգի հիշողության ձևավորման մեխանիզմը: Նրանց կողմից հաստատվել է, որ հիշողության T-բջիջների մեմբրանում խոլեսթերինի պարունակության բարձրացումը հակածին-ճանաչող ռեցեպտորներին թույլ է տալիս այդ բջիջների մակերեսներին առաջացնել կուտակումներ, որը հանգեցնում է օրգանիզմի համար օտարածին նյութերի ավելի արդյունավետ նույնացմանը:

 

Իմունիտետի ձևավորումը հիմնված է ախտածինների նկատմամբ օրգանիզմի բարձր ընկալունակության վրա, որոնց նրանք հանդիպում են երկրորդ անգամ: Կրկին կիրառման ժամանակ՝ ի տարբերություն ախտածնի առաջնային կիրառման, իմունային համակարգի ակտիվացումը տեղի է ունենում՝ ի պատասխան նրա ավելի պակաս կոնցենտրացիայի: Ավելի վաղ անցկացված հետազոտութունները հաստատում են, որ իմունային համակարգի զգայունության բարձրացումը պայմանավորված է հիշողության T-բջիջների ձևավորմամբ, որոնք այլ   T-բջիջներից տարբերվում են բջիջների մակերևույթներին հակածին ռեցեպտորների կուտակային տեղակայմամբ:

 

Բջջային մեխանիզմների` T-բջիջների հակածին ռեցեպտորների կուտակային տեղադրմանը հանգեցրած, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակածին ռեցեպտորի β-շղթան ունակ է իրեն հատուկ ձևով կապվել խոլեսթերինի հետ: Հենց այդ կերպ խոլեսթերինի պարունակության բարձրացումը T-բջիջների մեմբրանում հանգեցնում է հիշողության բջիջներում նրա վերակազմավորմանը, և ապահովում իմունիտետի ձևավորումը: Լիմֆոցիտների մեմբրանի մյուս բաղադրիչը, որը նույնպես անհրաժեշտ է հակածին ռեցեպտորների կուտակային ձևավորման համար, սֆինգոմիելինն է:

 

Հեղինակները վստահ են, որ իրենց կողմից տարված աշխատանքը կօգնի ավելի լավ հասկանալ իմունիտետի ձևավորման մեխանիզմները և թույլ կտա ապագայում մշակել վակցինացիաների և իմունային անբավարարության բուժման ավելի արդյունավետ  մեթոդներ:

Սկզբնաղբյուր. http://www.remedium.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ