Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ

Գիտնականները բացահայտել են վնասված ԴՆԹ-ի և իմունային պատասխպանի միջև կապը

Գիտնականները բացահայտել են վնասված ԴՆԹ-ի և իմունային պատասխպանի միջև կապը

Հետազոտողներ ապացուցել են, որ  վնասված ԴՆԹ-ն կարող է հանգեցնել կանոնավոր բորբոքային պատասխանի՝ վնասվածին մարմնի պատասխանի: Կանոնավորմանը ներգրավված  սպիտակուցները օգնում են մարմինը պաշտպանել ինֆեկցիայից: Հետազոտողները ասում են, որ քրոմոսոմի վնասվածքը փոփոխում է գեների ընտանիքի արտահայտությունը, որ հայտնի են որպես տոլլ-նման ընկալիչներ (ՏՆԸ): ՏՆԸ-ն դրանք սպիտակուցներ են, որ ներգրաված են իմունային համակարգի մեջ.դրանք պաշտպանում են մարմինը ինֆեկցիայից: Վնասվելուց հետո, դրանք փոխազդում են р53 բորբոքային ճնշիչ գենի հետ, որպեսզի կարգավորեն բորբոքման մակարդակը: Գիտնականները նաև հայտնաբերել են, р53-ների միավորւմը բորբոքման հետ բնորոշ է միայն պրիմատներին:

Գիտնականները առանձնացրել են արյան սպիտակ  բջիջները և դրանք ենթարկել են հակաքաղցկեղային լրտեսների ազդեցությանը, որպեսզի ակտիվացնեն р53-ը: Հետո նրանք չափել են ՏՆԸ գեների արտահայտվածությունը: Խումբը նկատել է նմուշների միջև մեծ տարբերություններ, սակայն р53-ն հիմնականում բերել է որոշ ՏՆԸ գեների ակտիվացմանը: Գիտնականները նաև տեսան, որ պիֆիտրինի ինհիբատոր  р53-ի ավելաման դեպքում հնարավոր է կանխել ՏՆԸ-ի ակտիվացումը:

Գիտնականները ասում են, որ իմունային համակարգը ոչ միայն բորբոքային պրոցեսներում է դեր խաղում, այլ նաև քաղցկեղի զարգացման մեջ: Շնորհիվ այս նոր կապի՝ իրենք կարող են ենթադրել պատասխանների շահարկման հավանականությունները, որ ազդում են այս հիվանդությունների վրա:

medstream.ru 

Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ