Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ

Հայտնաբերվել է ծերացման և իմունիտետի համար պատասխանատու գենը

Հայտնաբերվել է ծերացման և իմունիտետի համար պատասխանատու գենը

Մեծ Բրիտանիայի «Բիրմինգեմ» համալսարանի աշխատակիցները, որոնք ուսումնասիրում են ծերության ծագումնաբանությունը, լաբորատոր որդերի մոտ հայտնաբերել են գեն, որը կապված է կյանքի երկարատևության, հիվանդությունների հանդեպ դիմադրողականության և իմունիտետի հետ: Այս մասին գրել է «Подробности»-ին, հղում տալով «Компьюлент»-ին:

 

Այդ գենը, որը որդերի մոտ կոչվում է DAF-16, գոյություն ունի այլ բազմաթիվ կենդանիների և մարդու մոտ նույնպես: Այսպիսով բրիտանական մասնագետների այս հայտնագործությունը կարող է կիրառվել, որպես նոր մեթոդի մշակում` ազդելու ծերության և իմունիտետի վրա:


Հետազոտության ընթացքում գիտնականնները համեմատել են չորս տեսակի որդերի կյանքի տևողությունը, իմունիտետը,

դիմադրողականությունը սթրեսների նկատմամբ` հայտնաբերելով DAF-16 գենի գործունեության ձևի տարբերություն յուրաքանչյուր տեսակի դեպքում: Հետաքրքիր է, որ DAF-16-ի ակտիվությունը համապատասխանել է կյանքի առավել երկար ընթացքի, սթրեսների նկատմամբ բարձր դիմադրողականության և որոշ վարակների դեպքում իմունիտետի լավագույն դրսևորմանը:


DAF-16-ը, ակտիվ լինելով օրգանիզմի բջիջների մեծամասնությունում, շատ նման է եղել մարդու FOXO գեների խմբին, որոնք ըստ գիտնականների մեծ դեր են խաղում ծերացման գործընթացում:


Մասնագետներն ասում են, որ իրենց կողմից արված բացահայտումները կարող են բացատրել, թե ինչպես են էվոլյուցիայի ընթացքում առաջացել տարբեր օրգանիզմների կյանքի տևողության և այլ հատկությունների տարբերությունները:

Սկզբնաղբյուր. mobus.com
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ