Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Բացառիկ դեպքի վիրահատություն՝ ոչ բաց վիրահատական ճանապարհով. erebunimed.com

Բացառիկ դեպքի վիրահատություն՝ ոչ բաց վիրահատական ճանապարհով. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է հազվադեպ հանդիպող հիվանդության՝ Ցենկերի դիվերտիկուլի վիրահատություն՝ էնդոսկոպիկ եղանակով: 50-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր դիմել՝ գանգատվելով կերակրափողի հատվածում մշտական տհաճ զգացողությունից, կլման ակտի դժվարությունից, բերանում տհաճ հոտից և Մոսկվայում արդեն իսկ ախտորոշվել էր Ցենկերի դիվերտիկուլ: «Էրեբունի» ԲԿ-ում հիվանդին ընդունել է Էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը:

 

Կատարվել է էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա և կերակրափողի ռենտգեն հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է հիվանդության առկայությունը: Ցենկերի դիվերտիկուլը հազվադեպ հանդիպող հիվանդություն է և հանդիպում է աղեստամոքսային տրակտի դիվերտիկուլների 1,5 տոկոս միայն: Ցենկերի դիվերտիկուլը կերակրափողի սկզբնամասում՝ կլման ակտի անցուղիների շրջանում լորձաթաղանթի լայնացումն ու արտափքումն է։ Սնունդը կուլ տալու ժամանակ կերակրափողում ճնշումը մեծանում է և սննդային գնդիկը շարժում է դեպի դիվերտիկուլ։ Մինչ վերջին տարիները նման դեպքերում աշխարհում կատարվում էր կերակրափողի բաց վիրահատություն, ինչը ենթադրում է ոչ միայն վիրահատական, այլև հետվիրահատական հնարավոր բարդություններ և ռիսկեր:

 

«էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը ընտրել է բուժման ամենաարդյունավետ տարբերակը, որն այժմ կիրառվում է աշխարհի առաջատար երկրներում: Կատարվել է էնդոսկոպիկ վիրահատությունն է՝ Z-POEM պերօրալ էզոկարդիոմետրիա: Վիրահատության ոչ բաց՝ էնդոսկոպիկ եղանակը թույլ է տալիս նվազագույնի հասցնել թե միջամտության տևողությունը, թե ռիսկերը: Արդյունքում սնունդն այլևս չի հայտնվում դիվերկուլիտի խոռոչում, այլ անցնում է կերկրափողով։ Հիվանդը բժշկական կենտրոնից դուրս է գրվել վիրահատության հենց հաջորդ օրը:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ