ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետները բարեհաջող վիրահատել են ծանր արատ ունեցող երեխային
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա։
Համալսարանական հիվանդանոցում կատարվել է շատ բարդ վիրահատություն՝ ստամոքսի և բարակ աղու ախիճ հատվածի շրջանցող բերանակցում, որի արդյունքում վերականգնվել է ստամոքս-աղիքային անցանելիությունը։
Նորածնի մոտ ախտորոշվել էր (Situs inversus abdominalis)՝ որովայնի խոռոչի ներքին օրգանների «հայելային» դասավորվածություն։
Ստամոքսը գտվում էր աջից, (նորմայում՝ ձախից), իսկ տասներկումատնյա աղիքը ներկայացված էր կարճ խողովակի տեսքով։ Առկա խնդիրներն առաջացնում էին աղիների բնածին անանցանելիություն։
Կարևոր է ընդգծել, որ մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է Covid-19-ով։
Վիրահատությունը կատարվել է վիրաբուժական կլինիկայի վիրաբույժ և ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս Արման Հարությունյանի և վիրաբուժական կլինիկայի գլխավոր խորհրդատու Ավետիս Ասլանյանի կողմից։ Ախտորոշման և վարման մեջ նշանակալի դեր է ունեցել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ախտորոշիչ կենտրոնի ռենտգեն ծառայության պատասխանատու, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Նունե Գզոյանը:
Մանկական վիրաբույժները, նեոնատոլոգները և մանկաբույժները համատեղ ուժերով շարունակում են պայքարը երեխային առողջացնելու ուղղությամբ։ Ինչպես նաև կատարվում է ամենօրյա խորհրդակցություն ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ։
Հավելենք, որ տվյալ նյութի հիման վրա համալսարանական մասնագետները պատրաստելու են գիտական հոդված, որը կուղարկվի ազդեցության գործոն ունեցող միջազգային բժշկական ամսագիր՝ տպագրության:
04.08.2021 Կարդացեք նաև
Միջին տարիքի՝ 45-47 տարեկան տղամարդը գանգատվում էր ողնաշարի կրծքային հատվածի ցավերից, քայլքի, շարժումների դժվարացումից: Առկա էին ցավային համախտանիշին բնորոշ բոլոր գանգատները Նա ֆիզիկական ծանր աշխատանք էր կատարում...
14.05.2020
Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում...
15.07.2019
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYPbYwhV' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ