ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում. nairimed.com
Կերակրափողի հիվանդությունները վիրաբուժության բարդագույն խնդիրներից են։ Պատճառներից է բարդ տոպոգրաֆո-անատոմիական դիրքը, առկա մեծ վիրահատական ծավալը, ավանդական բաց եղանակի տրավմատիզմը եւ հետվիրահատական բարդությունները։ Վերջին տարիներին համաշխարային առաջատար կլինիկաները կիրառում են նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտությունները՝ թորակո-լապարոսկոպիկ եղանակով, կերակրափողի ախտաբանությունների դեպքում։ Ստորև ներկայացնում ենք կլինիկական դեպք, որը թորակո-լապարոսկոպիկ նվազագույն ինվազիվ եղանակով Հայաստանում իրականացվում է առաջին անգամ։
Հիվանդ Ս․Հ.-ն 2018թ. գարնանը դիմել է Նաիրի ԲԿ՝ գանգատվելով կոշտ սնունդ ուտելու անկարողությունից, խիստ նիհարելուց։ Ուղեկցող հիվանդություններից նշում է համակարգային սկլերոդերմիան, որի առաջնային դրսևորումներից է ծանր էզոֆագիտը եւ կերակրափողի դիստալ հատվածի ֆիբրոզը, ինչն արտահայտվում է տարբեր աստճանի կերակրափողի սթենոզով։ Կատարվել է լապարոսկոպիկ կարդիոմիոտոմիա, որը ունեցել է կարճատեւ արդյունավետություն։ Պարբերաբար, գանգատները կրկնվելուն պես, մի քանի անգամ կատարվել է Էնդոսկոպիկ բալոնային դիլատացիա, որի ազդեցությունը պարզապես կրում էր ժամանակավոր բնույթ։
2020թ․ հիվանդը դիմել է Նաիրի ԲԿ` կախեկտիկ վիճակում, գանգատվելով ուտելու անկարողությունից։ Իրականացվել են կլինիկոլաբորատոր հետազոտություններ: Նախավիրահատական վերականգնողական թերապիայից հետո, վիրաբուժական թիմը` Նաիրի ԲԿ առաջին վիրաբուժական բաժանմունքի վարիչ, պրոֆ. Անդրանիկ Ադամյանի ղեկավարությամբ, իրականացվել է կերակրափողի թորակո-լապարոսկոպիկ սուբտոտալ մասնահատում` ստամոքսային ցողունի պլաստիկայով։
Վիրահատության առաջին փուլում կատարվել է կերակրափողի թորակոսկոպիկ սուբտոտալ հեռացում։ Այնուհետեւ, երկրորդ փուլում, լապարոսկոպիկ եղանակով ձեւավորվել է ստամոքսի մեծ կորությունից ցողում, իսկ երրորդ փուլում` ներկրծքավանդակային թորասկոպիկ էզոֆագո-գաստրո բերանակցում։
Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների։ Վիրահատությունից հետո 7-րդ օր կատարվել է կոնտրոլ ռենտգեն հետազոտություն. անցանելիությունը եղել է պահպանված, էվակուացիան` ժամանակին, պերիստալտիկան` առանց ախտաբանական նշանների։
Ներկայացված կլինիկական դեպքն ապացուցում է թորակոլապարոսկոպիկ մեթոդի արդյունավետությունը կերակրափողի ախտաբանությունների դեպքում։
20.05.2020 Կարդացեք նաև
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա...
04.08.2021
Միջին տարիքի՝ 45-47 տարեկան տղամարդը գանգատվում էր ողնաշարի կրծքային հատվածի ցավերից, քայլքի, շարժումների դժվարացումից: Առկա էին ցավային համախտանիշին բնորոշ բոլոր գանգատները Նա ֆիզիկական ծանր աշխատանք էր կատարում...
14.05.2020
Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում...
15.07.2019
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYzP3vUd' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ