Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Մշակվել է արյան թեստ՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար. oncology.am

Մշակվել է արյան թեստ՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար. oncology.am

Եթե ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չի հայտնաբերվում զարգացման ամենավաղ շրջանում, ապա պացիենտների կյանքի տևողության կանխատեսումը շատ անբարենպաստ է լինում: Ամերիկացի գիտնականներն արյան թեստ են մշակել, որն այսօր հասանելի այլ գործիքներից ավելի լավ է գտնում քաղցկեղի նշանները վաղ փուլերում։

Պենսիլվանիայի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ արյան նոր անալիզը կարող է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջնային ախտորոշման և բուժման ընթացքում վիճակի գնահատման արդյունավետ գործիք լինել։

Պացիենտների մեծ մասի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ախտորոշվում է այն ժամանակ, երբ մեթաստազներն արդեն տարածված են այլ օրգաններում, այդ պատճառով հնգամյա ապրելիության ցուցանիշն ընդամենը մոտ 10 տոկոս է։

Առանց մեթաստազների ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ենթարկվում է բուժման քիմիաթերապևտիկ և վիրաբուժական եղանակներով։ Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր էր գտնել արյան բիոմարկերների այն խումբը, որը ինֆորմատիվ կլինի բժշկի համար։

Գիտնականները մշակել են այդպիսի բիոմարկերների խումբ, որը ներառում է CA19-9 ածխածնային հակագենը և ենթաստամոքսային գեղձի ուռուցքի հետ ասոցացվող KRAS գենի մուտացիաները։ Փորձարկմանը մասնակցել է 47 մարդ, որոնցից միայն 20-նն է քաղցկեղ ունեցել։ Թեստի ճշգրտությունը կազմել է 92 տոկոս։

Այնուհետև գիտնականները գնահատել են անալիզի արդյունավետությունը ևս 25 պացիենտի համար, որոնց մոտ ռենտգեն հետազոտությունները մեթաստազներ չեն հայտնաբերել, այսինքն, նրանք գտնվում էին վիրահատելի փուլում։ Այստեղ ճշգրտությունը կազմել է 84 տոկոս, այն դեպքում, երբ ռենտգեն պատկերների ճշգրտությունն ընդամենը 64 տոկոս էր։

Արդյունքներն առայժմ ստուգվել են շատ փոքր խմբի վրա, սակայն հեղինակները նոր անալիզը գնահատում են որպես շատ խոստումնալից։ Այս մոտեցումը կարելի է ադապտացնել նաև այլ գենետիկ ռիսկի գործոնների համար, օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի հետ ասոցացված BRCA գենի։

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ