Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Կլինիկական դեպք. տոքսիկ հեպատիտի բուժման հիանալի արդյունք. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. տոքսիկ հեպատիտի բուժման հիանալի արդյունք. armeniamedicalcenter.am

Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում: Հիվանդի մոտ արտահայտված էին լյարդային անբավարարության ցայտուն ախտանշաններ: Նրա մոտ առաջացել էր մաշկի և սկլերաների դեղնություն, խիստ արտահայտված ընդհանուր թուլություն, սրտխառնոց և այլն:

Բաժանմունք ընդունվելիս նրա վիճակը չափազանց ծանր էր:

Կլինիկական, գործիքային և լաբորատոր հետազոտությունների հիման վրա արագ ախտորոշում իրականացվեց: Հիվանդի մոտ ախտորոշվեց տոքսիկ հեպատիտ:

Նշանակվեց համապատասխան բուժում: Բուժումը բավականին արդյունավետ էր. պացիենտի մոտ լյարդի խնդիրները կարգավորվեցին, արտահայտված ախտանշաններն անհետացան: Հիվանդը դուրս գրվեց շատ լավ վիճակում՝ հետագա հսկողության հրահանգներով:

Ադելինա Հարությունյան,

«Արմենիա» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ