Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն. erebunimed.com

Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն. erebunimed.com

Հիվանդը գանգատվել է հետկրծոսկրային  շրջանում ցավերից, սնունդ ընդունելու դժվարություններից,   դիսֆագիկ երեւույթներից: Հետազոտություների ընթացքում  47ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կերակրափողի միջին երրորդականի քաղցկեղ:  Ինչպես ուռուցքի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքում, այս անգամ եւս, հրավիրվել է մասնագետների Tomour board եւ որոշվել է կատարել երկխոռոչանի վիրահատություն՝ որովայնային եւ կրծքավանդակի փուլերով: Մինչ վիրահատությունը հիվանդի  ծանր վիճակը կայունացնելու համար ցուցաբերվել է  անհրաժեշտ բուժօգնություն՝ կարգավորվել է ջրաաղային հաշվեկշիռը, սպիտակուցային բալանսը, կերակրվել է նազոգաստրալ զոնդի օգնությամբ: 

 

Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն
«Էրեբունի» ԲԿ վիրաբուժության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արա Վարդանյանը եւ  վիրաբույժ Գրիգորի Գրիգորյանը կատարել են կերակրափողի միջին երրորդականի քաղցկեղի աննախադեպ վիրահատություն՝ լապարոսկոպիկ եղանակով:

Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն
Լապարոսկոպիկ եղանակով իրականացվել է ստամոքսի   մոբիլիզացիա, շրջակա լիմֆատիկ հանգույցների հեռացում, կերակրափողի ստորին երրորդականի մոբիլիզացիա:  Կատարվել է ստամոքսի պրոքսիմալ մասնահատում: Արդյունքում ձեւավորվել է ստամոքսից պատրաստված տրանսպլանտանտը, որը պետք է ծառայի հիվանդին որպես կերակրափող: Արդեն վիրահատության թորակալ  փուլում  ռեւիզիայի ժամանակ հայտնաբերվել է,   որ նորագոյացությունը ներաճել է դեպի աորտա: Կատարվել է  է կերակրափողի միջին երրորդականի մոբիլիզացիա, մասամբ աորտայի ադվենտիցիալ շերտի շրջակա լիմֆատիկ հանգույցների հետ:

 

Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն
Ուռուցքից 5 սմ վեր կերակրափողը հատվել է  եւ մասնահատված ստամոքսի հետ   մեկ բլոկով հեռացվել է:  Տրանսպլանտանտը տեղափոխվել է միջնորմ եւ արդյուքնում ձեւավորվել է  ծայրը կողքին կերակրափող-ստամոքսային բերանակցում:

 

Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն
Վիրահատությունը բարեհաջող է անցել, հիվանդի հետվիրահատական շրջանը  հարթ է ընթանում: 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բարիատրիկ վիրաբուժություն՝ ստամոքսի վիրահատություն. nairimed.com
Բարիատրիկ վիրաբուժություն՝ ստամոքսի վիրահատություն. nairimed.com

Վիրաբույժ, բ.գ.թ., Սամվել Զաքարյանը պատասխանում է պացիենտների հարցերին...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ախալազիայի բացառիկ վիրահատություն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ախալազիայի բացառիկ վիրահատություն. erebunimed.com

«էրեբունի» ԲԿ է դիմել 33-ամյա կին՝ նշելով, որ ավելի քան 3 տարի ունի ցավ կրծքավանդակում, քաշի անկում, սրտխառնոց, սնվելու ընթացքում դժվարություններ: Անհրաժեշտ բոլոր հետազոտություններից հետո ախտորոշվել է հազվադեպ հանդիպող...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում. nairimed.com
Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում. nairimed.com

Կերակրափողի հիվանդությունները վիրաբուժության բարդագույն խնդիրներից են։ Պատճառներից է բարդ տոպոգրաֆո-անատոմիական դիրքը, առկա մեծ վիրահատական ծավալը, ավանդական բաց եղանակի տրավմատիզմը եւ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. գոտկային ցավեր՝ կապված լեղապարկում քարերի առկայության հետ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. գոտկային ցավեր՝ կապված լեղապարկում քարերի առկայության հետ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am

Միջին տարիքի՝ 45-47 տարեկան տղամարդը գանգատվում էր ողնաշարի կրծքային հատվածի ցավերից, քայլքի, շարժումների  դժվարացումից: Առկա էին ցավային համախտանիշին բնորոշ բոլոր գանգատները Նա ֆիզիկական ծանր աշխատանք էր կատարում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մշակվել է արյան թեստ՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար. oncology.am
Մշակվել է արյան թեստ՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար. oncology.am

Եթե ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չի հայտնաբերվում զարգացման ամենավաղ շրջանում, ապա պացիենտների կյանքի տևողության կանխատեսումը շատ անբարենպաստ է լինում: Ամերիկացի գիտնականներն արյան թեստ են մշակել...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
«Էրեբունի» ԲԿ -ում կատարվում է լյարդի մուլտիպարամետրիկ հետազոտություն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ -ում կատարվում է լյարդի մուլտիպարամետրիկ հետազոտություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ուլտրաձայնային հետազոտությունների բաժանմունքում կատարվում է լյարդի մուլտիպարամետրիկ հետազոտություն;
Այն կիրառվում է լյարդի դիֆուզ ախտահարումների (հեպատիտներ, ճարպային հեպատոզ) տարբերակիչ...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Ստամոքսի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում
ԵՊԲՀ. Ստամոքսի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում

Ստամոքսի քաղցկեղը Հայաստանում հաճախ հանդիպող չարորակ ուռուցքներից մեկն է։ Ավելի քան մեկ դար բուժման միակ մեթոդը համարվել է վիրահատությունը, երբ նոր զարգացող քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հնարավորությունները...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. տոքսիկ հեպատիտի բուժման հիանալի արդյունք. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. տոքսիկ հեպատիտի բուժման հիանալի արդյունք. armeniamedicalcenter.am

Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մշակվել է կոլոնոսկոպին փոխարինող հաբ. armeniamedicalcenter.am
Մշակվել է կոլոնոսկոպին փոխարինող հաբ. armeniamedicalcenter.am

Համաձայն քաղցկեղի դեմ պայքարի Ամերիկյան ընկերության հանձնարարականների (American Cancer Society), բոլորը 50 տարեկանից սկսած պետք է կոլոնոսկոպիկ հետազոտույուն անցնեն՝ կոլոռեկտալ քացկեղի ստուգման համար: Սակայն այդ հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Հայաստանում առաջին անգամ կատարվել է հաստ աղիքի բացառիկ լապարոսկոպիկ վիրահատություն. erebunimed.com
Հայաստանում առաջին անգամ կատարվել է հաստ աղիքի բացառիկ լապարոսկոպիկ վիրահատություն. erebunimed.com

Մարտիրոս Հակոբյանին 8 ամիս առաջ Ռուսաստանում վիրահատել էին՝ հաստ աղիքի գոյացությունից առաջացած անանցանելիության պատճառով: Հաստ աղիքը հնարավոր չէր եղել թողնել որովայնում, ձեւավորվել էր կոլոստոմա, երբ աղիքի լուսանցքը...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Լաբորատորիայում առաջին անգամ աճեցրել են կերակրափողի հյուսվածքներ. biostem.am
Լաբորատորիայում առաջին անգամ աճեցրել են կերակրափողի հյուսվածքներ. biostem.am

Չնայած մեր օրգանիզմի վերականգնողական բավականին բարձր հնարավորություններին, որոշ վնասումների դեպքում դա չի օգնում: Այդ պատճառով այնպիսի ուղղության զարգացումը, ինչպիսին է վերականգնողական բժշկությունը...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Առաջին անգամ Հայաստանում՝ «Նաիրի» ԲԿ վիրաբուժության բաժանմունքում կատարվել է կերակրափողի ուռուցքի յուրահատուկ վիրահատություն. nairimed.com
Առաջին անգամ Հայաստանում՝ «Նաիրի» ԲԿ վիրաբուժության բաժանմունքում կատարվել է կերակրափողի ուռուցքի յուրահատուկ վիրահատություն. nairimed.com

Առաջին անգամ Հայաստանում՝ Նաիրի ԲԿ-ի Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1 կատարվել է կերակրափողի ուռուցքի յուրահատուկ վիրահատություն - կերակրափողի լրիվ հեռացում և նրա...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Հազվադեպ միջամտություն «Էրեբունի» ԲԿ-ում. կատարվել է կերակրափողի ստենտավորում
Հազվադեպ միջամտություն «Էրեբունի» ԲԿ-ում. կատարվել է կերակրափողի ստենտավորում

Օրերս բժշկական կենտրոն է դիմել 80-ամյա տղամարդ, ում մոտ դեռևս մեկ տարի առաջ բժիշկները կերակրափողի ուռուցք են ախտորոշել: Նորագոյացությունը ժամանակի ընթացքում հիվանդի մոտ կերակրափողի անանցանելիություն էր...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլգիայի բաժանմունքում հերթական բարդ վիրահատություն է կատարվել. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլգիայի բաժանմունքում հերթական բարդ վիրահատություն է կատարվել. izmirlianmedicalcenter.com

Պացիենտ Պ․Զ․, դիմել է «Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի վիրաբույժ-կոլոպրոկտոլոգ Անահիտ Գևորգյանին` ծայրահեղ ծանր վիճակում...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ