Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Առաջին անգամ Հայաստանում՝ «Նաիրի» ԲԿ վիրաբուժության բաժանմունքում կատարվել է կերակրափողի ուռուցքի յուրահատուկ վիրահատություն. nairimed.com

Առաջին անգամ Հայաստանում՝ «Նաիրի» ԲԿ վիրաբուժության բաժանմունքում կատարվել է կերակրափողի ուռուցքի յուրահատուկ վիրահատություն. nairimed.com

Առաջին անգամ Հայաստանում՝ Նաիրի ԲԿ-ի Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1 կատարվել է կերակրափողի ուռուցքի յուրահատուկ վիրահատություն - կերակրափողի լրիվ հեռացում և նրա անմիջապես փոխարինում լապարոսկոպիկ եղանակով ստեղծված ստամոքսի ցողունով։ Վիրահատության բացառիկությունը կայանում է նվազագույն ինվազիվ վիրաբուժական տեխնիկայի – լապարասկոպիկ և թորակոսկոպիկ մեթոդների կիրառման մեջ։

Մինչ օրս Հայաստանում նման միջամտություն չի իրականացվել։ Այդպիսի վիրահատությունները սովորաբար կատարվել են բաց եղանակով։

Պացիենտը դիմել է Նաիրի ԲԿ կրծքավանդակի ցավի, կլանման դծվարության, հաց ուտելու անկարողության, ընդհանուր թուլությունը և քաշի կորուստի բողոքներով։

Մանրակրկիտ հետազոտություններից հետո հիվանդին ախտորոշվել է կերակրափողի միջին երրորդի ուռուցք:

Մայիսի 12-ին, 2017 թ., Վիրաբուժական թիմի կողմից, որը ղեկավարում էր Նաիրի ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքի վարիչ, պրոֆ. Ադամյան Անդրանիկը (վիրաբույժներ Մելիքսեթյանը Ֆ․Գ․, Ադամյան Տ․Ա․) ընդհանուր անզգայացման տակ, որը ղեկավարել է Անզգայացման և վերակենդանացման կլինիկայի ղեկավար Գնունի Ա․Ս․ կատարվել է կերակրափողի լրիվ հեռացում և նրա անմիջապես փոխարինում լապարոսկոպիկ եղանակով Mac Keown-ի մեթոդով ստեղծված ստամոքսի ցողունով։

Հիվանդը վեցերորդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից լավ վիճակում: Ներկայումս նա ապրում է ակտիվ կյանքով և լիարժեք սնվում։

Աշխարհում նմանատիպ տորակոլապարասկոպիկ միջամտությունները կատարվում են խոշոր մասնագիտացված կենտրոններում և այժմ հասանելի են նաև Հայաստանում: Այս բարդ վիրահատության բարեհաջող կատարումը հնարավոր դարձավ Նաիրի ԲԿ-ի մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի և արդի բժշկական սարքավորումներով զինման շնորհիվ։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ