Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Հազվադեպ միջամտություն «Էրեբունի» ԲԿ-ում. կատարվել է կերակրափողի ստենտավորում

Հազվադեպ միջամտություն «Էրեբունի» ԲԿ-ում. կատարվել է կերակրափողի ստենտավորում

Օրերս բժշկական կենտրոն է դիմել 80-ամյա տղամարդ, ում մոտ դեռևս մեկ տարի առաջ բժիշկները կերակրափողի ուռուցք են ախտորոշել: Նորագոյացությունը ժամանակի ընթացքում հիվանդի մոտ կերակրափողի անանցանելիություն էր առաջացրել: Նեղացնելով կերակրափողի լուսանցքը՝ անհնարին էր դարձրել նույնիսկ կլման գործընթացը: Մասնագիտական քննարկումների արդյունքում որոշվել է կատարել էնդոսկոպիկ միջամտություն:


«Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը կերակրափողի ստենտավորում է կատարել էնդոսկոպիկ ճանապարհով: Միջամտությունից 24 ժամ անց կատարված կոնտրաստային ռենտգեն հետազոտությունը պարզել է, որ կերակրափողի անցանելիությունն ամբողջովին վերականգնված է:


Հիվանդն արդեն դուրս է գրվել, իրեն լավ է զգում: Ստենտավորումը կատարվել է ամերիկյան արտադրության բարձրորակ ստենտով:

Հայաստանում եզակի կատարվող այս միջամտությունը հնարավոր է եղել իրականացնել լուրջ մասնագիտացված բժշկական թիմի եւ տեխնիկական հագեցվածության շնորհիվ:


Հիշեցնենք, որ «Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայությունը հագեցած է վերջին սերնդի PENTAX MEDICAL սարքավորումով, ինչը հնարավորություն է տալիս էնդոսկոպիկ եղանակով կատարել աշխարհի առաջատար կլինիկաներում կիրառվող` կերակրափողի, ստամոքսի եւ աղիների բոլոր միջամտությունները:

 

Հազվադեպ միջամտություն «Էրեբունի» ԲԿ-ում. կատարվել է կերակրափողի ստենտավորում

 

Սկզբնաղբյուր. «Էրեբունի» ԲԿ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ