Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Եզակի ախտորոշում. խոցային կոլիտ` իմուն թրոմբոցիտոպենիայի զուգակցմամբ կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

Եզակի ախտորոշում. խոցային կոլիտ` իմուն թրոմբոցիտոպենիայի զուգակցմամբ կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

Հիվանդ՝ արական սեռի, 20 տ., ընդունվել է, «Արմենիա» ՀԲԿ, 08.02.2018 թ.:
Ընդունվելիս գանգատվել է որովայնի արտահայտված ցավերից, արյունային լուծից, ընդհանուր թուլությունից, հոդացավերից: Հիվանդությունը սկսվել է կես տարի առաջ: Սկսվել է լուծով, ջերմության բարձրացումով, որովայնի ցավերով: Ընդունվել է Նորք ԻԿՀ, ախտորոշվել է թրոմբոցիտոպենիա` տարած աղիքային ինֆեկցիայից հետո (կամբիլոբակտերիոզ, կլոստրիդիոզ, էշերիխիոզ):

12.09.17-ին ընդունվել է Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոն, որտեղ ախտորոշվել է իմունային թրոմբոցիտոպենիա, նշանակվել է պրեդնիզոլոն 55 մգ: Թրոմբոցիտների մակարդակը բարձրացել է մինչև 82.000, որից հետո դուրս է գրվել ստացիոնարից: 05.12.17 ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխվել է Նորք ԻԿՀ, ախտորոշվել է ՝թրոմբոցիտոպենիա, էնտերոկոլիտ, աղիքային վարակ հայտնաբերված չէ:

Կրկին ընդունվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ ստացել է պուլս թերապիա դեքսամետազոնով, բուժման ընթացքում սկսել է արյունային լուծ, և հիվանդը կրկին տեղափոխվել է Նորք ԻԿՀ: Ախտորոշվել է շիգելախտ (Sh.flexner 2a), տիպիկ, միջին ծանրության, ռեկոնվալեսցենցիայի փուլ, կանդիդոզ ստոմատիտ, իմուն թրոմբոցիտոպենիա: 15.01.18 թ. արյունաբանների կողմից խորհուդ է տրվել Տրանեքսամ, միայն աղիքային արյունահոսության ժամանակ, և թրոմբոցիտոպենիան բուժելու նպատակով՝ մարդու իմունոգլոբուլին G (օկտագամ), 0,5 մգ/կգ: 23.01.18 հրավիրվել է կոնսիլիում արյունաբանների, ինֆեկցիոնիստի, նյարդաբանի, գաստրոէնտերոլոգի, ռևմատոլոգի, հոգեբուժի, թերապևտի մասնակցությամբ: Ախտորոշվել է իմուն թրոմբոցիտոպենիա, հետինֆեկցիոն բնույթի, պսևդոմեմբրանոզ կոլիտ, խոցային կոլիտ: Խիստ արտահայտված սոմատոգեն ասթենիզացիա, կուշինգոիդ համախտանիշ, գիտակցության նեղացման էպիզոդներ:

Օկտագամի ներարկման արդյունքում թրոմբոցիտների մակարդակը 20.000-ից  բարձրացել է 160.000, սակայն չորս օր անց կրկին նվազել է մինչև 41.000: 06.02.18-ին «Արմենիա» ՀԲԿ-ում կատարվել է գաստրոէնտերոլոգի կոնսուլտացիա` դոցենտ Գ.Ս. Հակոբյանի կողմից, առաջարկվել է Ռեմիկեյդ պրեպարատի կիրառումը:

«Արմենիա» ՀԲԿ-ում հիվանդի մոտ ախտորոշվել է խոցային կոլիտ, հաստ աղու տոտալ ախտահարումով, ծանր ընթացքով, իմուն թրոմբոցիտոպենիա, անէմիա, երկկողմանի ստորբլթային թոքաբորբ, արթրալգիա: Որոշվել է Ռեմիկեյդի կիրառումը ըստ սխեմայի՝ 0,2,6 շաբաթներում 5մգ/կգ քաշին: Մինչ հիմա ստացել է պատրաստուկի երկու կուրս, որի արդյունքում ունենք կլինիկական լավացում, թրոմբոցիտների մակարդակի բարձրացում:

Գրականության և հիվանդությունների բազայի ուսումնասիրման ժամանակ պարզ է դարձել, որ ամբողջ աշխարհում կա խոցային կոլիտ և իմուն թրոմբոցիտոպենիայի զուգակցման ընդամենը 40 դեպք:

Հիվանդը նախապատրաստվում կոլոնոսկոպիկ հետազոտության, ինչպես նաև կատարվում է լաբորատոր հետազոտությունների կրկնում: Ստացված տվյալները ամփոփելուց հետո, 6-րդ շաբաթում կստանա Ռեմիկեյդի 3-րդ կուրսը, որից հետո կորոշվի բուժման հետագա ռազմավարությունը (Ռեմիկեյդ հերթական կուրսերը` յուրաքանչյուր 8-րդ շաբաթը):

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ