Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Տասներկումատնյա աղու քաղցկեղի եզակի դեպք. armeniamedicalcenter.am

Տասներկումատնյա աղու քաղցկեղի եզակի դեպք. armeniamedicalcenter.am

Բարակ աղու ուռուցքային ախտահարումների մեջ տասներկումատնյա աղու քաղցկեղը համեմատաբար հազվադեպ է հանդիպում: Այն պահանջում է վիրաբուժական միջամտություն, որի ծավալը կարող է լինել տարբեր՝ կախված ախտահարման տեղակայումից և արտահայտվածությունից:

«Արմենիա՛» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկա էր ընդունվել 62 տ. տղամարդ՝ գանգատվելով ցավից և ծանրության զգացումից էպիգաստրալ շրջանում, սրտխառնոցից, փսխումներից, ընդհանուր թուլությունից: Համակարգչային շերտագրությամբ հայտնաբերվել է 12մատնյա աղու վայրէջ հատվածի ուռուցք` ներաճով դեպի հետորովայնամզային տարածություն և ենթաստամոքսային գեղձի գլխիկ: Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայով հայտնաբերվել է 12-մատնյա աղու վայրէջ հատվածի պատը շրջանաձև ախտահարող ուռուցք:

 

Վերցվել է բիոպտատ, հյուսվածաբանական հետազոտությամբ հայտնաբերվել է ադենոկարցինոմա:

Նախավիրահատական նախապատրաստությունից հետո 15.02.2017թ. կատարվել է վիրահատություն (վիրաբույժ Ս.Ա. Ստեփանյան, անէսթեզիոլոգ Ա.Ս. Ղազարյան): Որովայնահատմամբ հայտնաբերվել է 12 մատնյա աղու վայրէջ հատվածի ուռուցք, մոտ 5-6 սմ չափերի, ներաճով դեպի 12-մատնյա աղու գլխիկ և մեզոկոլոնի արմատ: Կատարվել է պանկրեատոդուոդենալ մասնահատում դասական տարբերակով (Ուիպլի վիրահատություն):

Հետվիրահատական շրջանում հիվանդը բուժվել է վերակենդանացման բաժանմունքում (ծառայության ղեկավար՝ Ա.Ա. Ղազարյան), ապա Առաջին վիրաբուժական բաժանմունքում /բաժանմունքի վարիչ՝ Խ.Տ.Էյրամջյան/: Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների:

Դեպքը հետաքրքիր է նրանով, որ առկա էր 12-մատնյա աղու մեծ չափերի ուռուցք ներաճումով դեպի հետորովայնամզային տարածություն, ենթաստամոքսային գեղձ և հաջողվեց այն ռադիկալ հեռացնել:

Սուրեն Ստեփանյան, բ.գ.դ.
«Արմենիա՛» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկայի ղեկավար

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ