Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Արհեստական ինտելեկտը լյարդի դոնորների ճիշտ ընտության մեջ գերազանցում է բժիշկներին. news.am

Արհեստական ինտելեկտը լյարդի դոնորների ճիշտ ընտության մեջ գերազանցում է բժիշկներին. news.am

Նման եզրակցության են եկել Ավստրալիայի Austin Health-ի մասնագետները, ովքեր նկատել են, որ ռոբոտը համապատասխան դոնոր փնտրելիս օգտագործում է այն նույն մեխանիզմը, ինչն օգտագործվում է ծանոթությունների կայքում ենթադրյալ իդեալական զուգընկեր փնտրելիս։

Այսպես՝ ծրագիրն օգտագործել է լայնորեն հասանելի տեղեկությունը, որպեսզի կանխատեսի, թե կարո՞ղ է, արդյոք, դոնորի լյարդը ծառայել նոր մարմնին։ Հատուկ ալգորիթմը վերլուծել է դոնորների եւ ռեցիպիենտների մասին տեղեկությունը եւ 6-ից 5 դեպքերում հաջողությամբ կանխատեսել փոխպատվաստման ելքը։ Համեմատության համար նշենք, որ այդ ոլորտում հմուտ բժիշկների մոտավորապես 6 կանխատեսումներից 4-ն են ճիշտ եղել։

Մինչեւ հիմա դոնորական լյարդի ամենաանվտանգ եւ արդյունավետ միջոցի հաստատված մեթոդաբանություն չկա։ Իրավիճակը  վատթարանում է նրանով, որ դոնորական լյարդերը քիչ են, իսկ դրա կարիքն ունեցող մարդիկ՝ շատ։

Յուրահատուկ ալգորիթմը մշակել է Յամուն Կանկինագեն Մելբուռնի համալսարանից։ Austin Health ընկերությունը շուտով պատրաստվում է կլինիկական փորձարկումներ իրականացնել դաշտային պայմաններում։ Ըստ էության, սխալվելու իրավունք չկա։ Բայց, գործնականում, եթե լյարդը հիվանդին չի համապատասխանում, դրանից ստիպված են լինում ազատվել։ Եթե ծրագիրը կարողանա ավելի հստակ կանխատեսել լյարդը մերժվելու վտանգը, դա կօգնի առավել արդյունավետ օգտագործել դոնորական օրգանները։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Opecheni.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ