Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Օմսկում առաջին անգամ հիվանդին են փոխպատվաստել հարազատ ողջ դոնորի լյարդը. news.am

Օմսկում առաջին անգամ հիվանդին են փոխպատվաստել հարազատ ողջ դոնորի լյարդը. news.am

Ռուսաստանի Օմսկ քաղաքի վիրաբույժներն առաջին անգամ երիտասարդ կնոջը փոխպատվաստել են հարազատի լյարդը: Հիվանդի դոնորը նրա մայրն է: Օմսկի բնակչուհին երկար ժամանակ տառապում էր լյարդի անբուժելի հիվանդությամբ: Բժիշկների կանխատեսումները հուսադրող չէին: Նա փոխպատվաստման էր սպասում, սակայն չէր հաջողվում համապատասխան դոնոր գտնել: Երիտասարդ տարիքում օտար օրգանի փոխպատվաստումը հիվանդը ծանր է տանում: Այդ ժամանակ մայրը որոշել է դստերը փրկել եւ նրան տալ իր լյարդի մի մասը:

Փոխպատվաստումը կատարել է Ռուսաստանի Բժշկակենսաբանական դաշնային գործակալության Արեւմտասիբիրական բժշկական կենտրոնի բժիշկների խումբը՝ պրոֆեսոր Վլադիմիր Շուտովի ղեկավարությամբ: Բժիշկների խոսքով՝ հարազատի լյարդի փոխպատվաստումը վիրաբուժության մեջ «բարձրագույն պիլոտաժ» է:

«Կենտրոնի բժիշկները վիրահատությանը մեկ տարի պատրաստվել են: Վիրաբույժները միաժամանակ երկու վիրահատարաններում են աշխատել: Վիրաբույժների եւ բուժքույրերի համակարգված գործողությունների շնորհիվ ամեն ինչ հաջող է անցել»,- «Ռոսիյսկայա գազետա»-ին հայտնել է բժշկական կենտրոնի ներկայացուցիչ Նատալյա Դյոեւան:

Ներկայում հիվանդը եւ նրա մայրը վերականգնվում են: Բժիշկները նախատեսում են նրանց դուրս գրել ամանորյա տոներից հետո: Բժիշկների խոսքով՝ հիվանդների աշխատունակությունը լիովին կվերականգնվի, նրանք կկարողանան կյանքի նորմալ ընթացքի վերադառնալ:

Օմսկում լյարդի փոխպատվաստման առաջին վիրահատությունը կատարվել է անցյալ տարվա վերջին: Արեւմտասիբիրական բժշկական կենտրոնը լյարդի փոխպատվաստման ներդրմանը պատրաստվել է մի քանի տարի շարունակ:

Վիրաբույժների առաջին հիվանդը Օմսկի 29-ամյա բնակիչ էր, ում մոտ ախտորոշված էր դեկոմպենսացված ցիրոզ: Բժիշկների կանխատեսմամբ՝ առանց փոխպատվաստման նրան մնացել էր ապրելու ոչ ավելի, քան մեկ տարի: Լյարդի դոնոր էր դարձել Օմսկի բնակիչ, ում մոտ գլխուղեղի մահ էր ախտորոշված եւ հարազատները վիրահատության համաձայնություն են տվել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ