Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Փորկապությունները կարող են երիկամների աշխատանքի խանգարման պատճառ դառնալ. news.am

Փորկապությունները կարող են երիկամների աշխատանքի խանգարման պատճառ դառնալ. news.am

Փորկապությունն ավելացնում է երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը, պարզել են ամերիկացի գիտնականները։ Քրոնիկ փորկապություններով տառապողները 13 տոկոսով հաճախ են բախվում այդ հիվանդություններին ու 10 տոկոսով հաճախ՝ երիկամային անբավարարությանը։ Նշենք, որ այդ հիվանդության վերջին փուլը մարդու համար մահացու է, եթե չկատարվի երիկամի փոխպատվաստում։ Գիտնականների ստացած տվյալները ցույց են տալիս, որ քրոնիկ փորկապությունների վաղ ախտորոշման ու բուժման շնորհիվ բժիշկները գուցե կկարողանան կանխել երիկամային անբավարարությունը։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ առողջ սնունդը՝ բջջանյութի մեծ քանակությամբ, ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը թույլ են տալիս նվազեցնել հեմոդիալիզի կամ երիկամների փոխպատվաստման պահանջը։ Հայտնի է, որ բջջանյութը նպաստում է մարդու աղիների շարժունակությանը։ Ըստ վիճակագրության՝ փորկապություն է ունենում մեր մոլորակի յուրաքանչյուր յոթերորդ չափահաս բնակիչը, ու այդ խանգարումը  տարատեսակ բացասական ազդեցություն  է թողնում առողջության վրա։

Օրինակ, հայտնի է, որ փորկապությունն ավելացնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը, ինչը գուցե ստամոքսում բակտերիաների ներգործությամբ է բացատրվում։ Իսկ հիմա հետազոտողներն ապացուցել են փորկապությունների  ազդեցությունը երիկամների առողջության վրա։ Նրանք հետազոտել են երեք ու կես միլիոն ամերիկացի վետերանների առողջությունը, որոնց երիկամները նորմալ են գործում։ Նրանց բոլորին հետեւել են երկար ժամանակ, ու պարզվել է, որ չափավոր փորկապություն ունեցողները 13 տոկոսով հաճախ էին բախվում երիկամային քրոնիկ հիվանդությունների, իսկ երիկամային անբավարարության վտանգն աճել էր մինչեւ 10 տոկոս։ Ընդ որում, ավելի ծանր փորկապությունները բարձրացնում էին երիկամների հետ լուրջ խնդիրների առաջացման վտանգը։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. DomaDoktor.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ