Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Գիտնականները պարզել են կաթից հետո մարսողության խանգարումների պատճառը. news.am

Գիտնականները պարզել են կաթից հետո մարսողության խանգարումների պատճառը. news.am

Նովոսիբիրսկի պետական համալսարանի եւ Գրոնինգենի համալսարանի միկրոկենսաբանները պարզել են, որ կաթը չյուրացնող մարդիկ այն պետք է խմեն հանուն բիֆիդումբակտերիայի: Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Nature genetics ամսագրում:

Մասնագետների միջազգային խումբը հետազոտել է, թե ինչ են օգտագործում Նիդեռլանդների բնակիչները: 18-ից մինչեւ 84 տարեկան ավելի քան 1.5 հազար տղամարդիկ եւ կանայք միկրոբիոմների հետազոտություն են անցել. դրանք մարդու ներքին օրգաններում հանդիպող բակտերիաների գաղութներ են:

Արդյունքում գիտնականները հայտնաբերել են, որ մարդկային գենոմի 40-ից ավելի տեսակներ ներգործում են բակտերիաների քանակի կամ բակտերիալ գեների ֆունկցիոնալ խմբերի վրա:

Հետաքրքիր արդյունք է ստացվել LCT լոկուսում՝ գենի տեսակ, որը որոշում է լակտոզի յուրացման մարդու ունակությունը: Պարզվել է, որ մեծահասակների մոտ, որոնց օրգանիզմը լակտոզը չի յուրացնում, կաթնամթերքի օգտագործման եւ աղիներում Bifidobacterium տեսակի բակտերիայի քանակի միջեւ զգալի հարաբերակցություն կա: Միաժամանակ, լակտոզը յուրացնող մարդկանց մոտ այդ կախվածությունը լիովին բացակայում է:

«Այն, որ լակտոզը (կաթնաշաքար) յուրացնել չկարողացող մարդկանց մոտ բիֆիդումբակտերիաների մակարդակն ավելի բարձր է՝ ի տարբերություն այն ինքնուրույն տարալուծել կարողացող օրգանիզմի, վաղուց էր հայտնի: Բայց որ լակտոզը յուրացնել չկարողացող մարդկանց մոտ բիֆիդումբակտերիաների մակարդակը դրականորեն փոխկապակցված է կաթնամթերքի օգտագործման հետ, նոր է հայտնաբերվում:

Նրա խոսքով՝ դիտարկվող զուգակցությունները կարելի է երկու եղանակով բացատրել:

Առաջին. մարդու մոտ որքան շատ են բիֆիդումբակտերիաները, նա այնքան շատ կարող է կաթնամթերք օգտագործել՝ առանց աղիքային խնդիրներ ունենալու: Դա, ըստ էության, այն մեխանիզմն է, որը նախապես առաջարկվել է բակտերիաների մակարդակի հետ LCT  լոկուսի զուգակցությունը հայտնաբերելիս: Դա բավականին տրամաբանական է. եթե մարդը չի կարող ինքնուրույն տարալուծել լակտոզը, նրա փոխարեն դա կարող են կատարել բիֆիդումբակտերիաները, եւ ստացված սննդանյութերը կարող են յուրացվել աղիների կոլոնոցիտների կողմից: Այս սցենարում բիֆիդումբակտերիաները լակտոզը չյուրացնող մարդուն օգնում են յուրացնել կաթնաշաքարը:

Երկրորդ. մարդը որքան շատ է կաթնամթերք օգտագործում, այնքան նրա մեջ շատ են բիֆիդումբակտերիաները: Այս դեպքում բիֆիդումբակտերիաներն ավելի շուտ չարիք են, քանի որ կաթի շատ օգտագործումը սովորական նյութափոխանակությամբ կարող է բակտերիաների աճ առաջացնել: Ենթադրվում է, որ դա մարդու համար այնքան էլ լավ հետեւանք չէ: Համանման մեխանիզմն աղիքային միկրոբիոմի համար հակացուցված է մյուս պոլիսախարիդի՝ ինսուլինի համար: Մարդն անկարող է այն ինքնուրույն յուրացնել, իսկ ահա բակտերիաները հաճույքով են ուտում: Արդյունքում՝ ինսուլինի չափից ավելի օգտագործումը հանգեցնում է աղիքային խանգարումների:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Красмолоко
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ