Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Բժիշկները ցողունային բջիջներից առաջին անգամ աճեցրել են լիարժեք լյարդ. 1in.am

Բժիշկները ցողունային բջիջներից առաջին անգամ աճեցրել են լիարժեք լյարդ. 1in.am

Ամերիկացի կենսաբաններն առաջին անգամ կարողացել են լյարդի լիարժեք նմանօրինակ աճեցնել, որն ունակ է մաքրել արյունը տոքսիններից և կատարել այդ օրգանի մյուս գործառույթները՝ օգտագործելով ցողունային բջիջներ: Այս մասին ասվում է Stem Cells Translational Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականներին հաջողվել է լյարդի փոքր նմանօրինակներ աճեցնել փորձանոթի մեջ և այն փոխպատվաստել առնետների ու մկների մարմնում: Նրանց մարմնում օրգանը «միացել է» արյունատար համակարգին և սկսել է արտադրել ալբումին՝ օրգանիզմի կարևորագույն սպիտակուցներից մեկը, որն արտադրում են լյարդի բջիջները: Բացի դրանից՝ «նորմալ» լյարդի վնասումը չի հանգեցրել կրծողների արագ մահվան, ինչը վկայում է, որ արհեստական լյարդը մաքրել է արյունը և կատարել այլ կրիտիկական գործառույթներ:

Գիտնականները կարծում են, որ այդպիսի օրգանոիդները հնարավոր է օգտագործել որպես ելքային նյութ լյարդի բջիջների արտադրության համար, որոնց միջոցով կարելի է «աճեցնել» հիվանդների վնասված լյարդը և այդպիսով վերականգնել դրա գործառույթը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ