Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Աղիների մանրէներում գտել են մշտական հոգնածության բիոմարկերները. news.am

Աղիների մանրէներում գտել են մշտական հոգնածության բիոմարկերները. news.am

Նյու Յորքի Cornell University համալսարանի գիտնականներն աղիների մանրէներում ու արյան մեջ գտել են մի քանի նոր բիոմարկեր, որոնք կապված են քրոնիկ հոգնածության հետ: Առայսօր քրոնիկ հոգնածության առաջացման պատճառներն անհայտ են, ոմանք նույնիսկ դա համարում են պսիխոսոմատիկ հիվանդություն:

Քրոնիկ հոգնածության հիմնական ախտանիշներն են հոգնածությունը նույնիսկ քնից հետո, մկանացավն ու հոդացավը, միգրենն ու աղեստամոքսային խանգարումները: Մինչ այդ Կոլումբիական համալսարանի գիտնականները հիվանդության զարգացումը կապել էին ցիտոկինների հետ, որոնք մասնակցում են իմունային համակարգի աշխատանքին: Իսկ մի խումբ գիտնականներ՝ Լյուդովիկ Ժիլոտոյի ղեկավարությամբ, որոշել էին պարզել, թե հատկապես ինչն է առաջացնում օրգանիզմի իմունային արձագանքը: Քրոնիկ հոգնածության համախտանիշով մասնագետ բժշկուհի Սյուզան Լեւինի հետ նրանք գտել են այդ ախտորոշումով 48 մարդու, ու եւս 39 առողջ մարդու ընտրել են որպես հսկիչ խումբ` հետազոտություն անցկացնելու համար:

Բոլոր մասնակիցներից վերցրել են արյան ու կղանքի նմուշներ: Մանրէաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ քրոնիկ հոգնածության համախտանիշով մարդկանց կղանքում ավելի քիչ են բորբոքման դեմ պայքարելու ունակ մանրէները, քան առողջ մարդկանց կղանքում: Ավելին, այդ համախտանիշով մարդկանց մոտ մանրէների տեսակներն, առհասարակ, զգալիորեն քիչ էին, ընդ որում, նման պատկեր է նկատվում նաեւ Կրոնի հիվանդության ու խոցային կոլիտի դեպքում:

Միաժամանակ, ինչպես նշել է Լյուդովիկ Ժիլոտոն, իրենց հաջողվել է գտնել սպեցիֆիկ մարկերներ քրոնիկ հոգնածության համախտանիշով մարդկանց արյան մեջ, որոնք ցույց են տալիս բորբոքման առկայությունը, որն, ըստ երեւույթին, առաջանում է արյան մեջ աղիքային մանրէների թափանցումից: Իմունային համակարգն արձագանքում է այդ բորբոքմանը` վատացնելով հիվանդության ախտանիշները:

Հետազոտության ընթացքում գիտնականներին հաջողվել է հետազոտության մասնակիցների 83 տոկոսի մոտ ճշգրիտ բացահայտել հիվանդությունը: Նրանք առայժմ չեն կարող հստակ ասել, արդյո՞ք արյան ու աղիների միլրոֆլորայի նման վիճակը քրոնիկ հոգնածության համախտանիշի նշաններից է, թե` դրա պատճառը: Հետագայում նրանք մտադիր են գիտական աշխատանք ծավալել ու որոնել աղիներում սնկեր կամ վիրուսներ, որպեսզի հասկանան, արդյո՞ք դրանց առկայությունը կապված է հիվանդության հետ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. meganauka.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ