Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Անկղապահություն ունեցող հիվանդների մարմնում մետաղական սեղմամկաններ են տեղադրել. news.am

Անկղապահություն ունեցող հիվանդների մարմնում մետաղական սեղմամկաններ են տեղադրել. news.am

ԱՄՆ-ից չորս հիվանդի մարմնում սարք են տեղադրել, որը նախատեսված է էնկոպրեզի` անկղապահության դեմ: Սարքը, որը մշակված է  Torax Medical Inc ընկերության կողմից, վերջերս հավանության է արժանացել ամերիկյան FDA-ի կողմից, իսկ այժմ սկսել են օգտագործել կլինիկական պրակտիկայում: 

Ներկայում էնկոպրեզի բուժման համար հիմնականում ոչ ինվազիվ մեթոդներ են կիրառում. հիվանդներին հատուկ դեղեր են նշանակում եւ խորհուրդ են տալիս փոխել սննդի բնույթը: Սակայն դեղային թերապիան եւ սննդակարգը ոչ միշտ են արդյունավետ: Պոլ Պետտին Mayo Clinic-ից նշել է, որ առանձնահատուկ բարդ դեպքերում բժիշկները ստիպված են լինում կոլոստոմաներ տեղադրել:

Նոր սարքը` Fenix Continence Restoration System-ը, տիտանային մագնիսական ուլունքներ են, որոնք անց են կացվում տիտանե մետաղալարի վրա եւ օղակաձեւ միացվում: Ոչ բարդ վիրահատության միջոցով սարքը տեղադրվում է ուղիղ ալիքի սեղմամկանի վրա. ուլունքների մագնիսականությունը թույլ չի տալիս, որ մարդու մոտ ակամա կղազատում տեղի ունենա, բայց ոչ մի կերպ չի խանգարում աղիները դատարկելուն, երբ դա անհրաժեշտ է: 

Տեղադրման վիրահատությունը 45 րոպեից երկար չի տեւում, ինչից հետո հիվանդը պետք է հիվանդանոցում ընդամենը մեկ օր անցկացնի:  Fenix Continence Restoration System-ը սկսում է գործել տեղադրումից անմիջապես հետո եւ առանձնահատուկ կարգավորում չի պահանջում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ