Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Բրիտանացի գիտնականները նոր եղանակ են գտել հաստաղու քաղցկեղի բուժման համար. tert.am

Բրիտանացի գիտնականները նոր եղանակ են գտել հաստաղու քաղցկեղի բուժման համար. tert.am

Մեծ Բրիտանիայում բժիշկները վիրահատությունից հետո ի հայտ եկող բարդություններից խուսափելու եղանակ են գտել հաստաղու քաղցկեղով հիվանդների համար: Ինչպես ներկայացնում է BBC-ն` նրանք առաջարկում են ստենտ տեղադրել աղիների անանցանելիության հատվածում:

Գիտնականների կարծիքով դա կարող է որոշ դեպքերում օգնել` խուսափելու վիրահատությունից հետո հատուկ տոպրակ օգտագործելու անհրաժեշտությունից:

Օրական ամբողջ աշխարհում հաստաղու քաղցկեղի մոտավորապես 1.4 մլն դեպք է ախտորոշվում: Հաճախ քաղցկեղի այս տեսակը չի հայտնաբերվում, քանի դեռ հիվանդի մոտ չի խցանվում հաստաղին: Նման դեպքերում անհապաղ վիրահատություն անելու կարիք է առաջանում:

Նման վիրահատությունները շատ ավելի վտանգավոր են, քան նախապես ծրագրվածները, քանի որ այս պարագայում բժիշկներին հաճախ չի հաջողվում վերականգնել աղիների նախնական ձևը: Նման վիրահատություններից հետո մեծ է հավանականությունը, որ հիվանդները ստիպված կլինեն հատուկ տոպրակներ օգտագործել աղիների անցանելիությունն ապահովելու համար:

Գիտնականները հետազոտություններ են կատարում` էնդոսկոպի միջոցով ուսումնասիրելով աղիների կառուցվածքն ու որոշել ստենտի տեղադրման ամենահարմար հատվածը:  Այնուհետև նրանք 3 մմ տրամագծով ստենտ են տեղադրում, որը 2 օրվա ընթացքում մարմնի ջերմաստիճանի ներգործությամբ ընդլայնվում է մինչև 2.5 սմ` նոր ուղի բացելով աղիների անցանելիության համար:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ