Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Ենթաստամոքսային գեղձի անբուժելի քաղցկեղին վերադարձրել են դեղերի նկատմամբ խոցելիությունը. news.am

Ենթաստամոքսային գեղձի անբուժելի քաղցկեղին վերադարձրել են դեղերի նկատմամբ խոցելիությունը. news.am

Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի մոլեկուլյար կենսաբանները կարողացել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի` դեղերի նկատմամբ կայունությունը հաղթահարել` մեծացնելով չարորակ բջիջներում որոշակի տեսակի միկրոՌՆԹ-ների պարունակությունը: Այդ մոլեկուլները կարգավորում են քիմիաթերապիայի նկատմամբ քաղցկեղի բջիջների ընկալունակության համար պատասխանատու գեների  ակտիվությունը:

Գիտնականներն իրենց փորձարկումներում մարդկային ադենոկարցինոմայի բջիջների մշակությունը ենթարկել են ցիսպլատինի բազմակի ազդեցության. դա ցիտոտոքսիկ դեղ է, որը կիրառվում է քիմիաթերապիայում: Յուրաքանչյուր անգամ դեղի չափաբաժինն ավելացրել են` թույլ տալով, որ ողջ մնացած բջիջները բազմանան: Մոտավորապես մեկ տարի անց հետազոտողները ցիսպլատինի նկատմամբ կայուն չարորակ բջիջներ են ստացել: Քիմիաթերապիայի նկատմամբ նրանց անընկալունակությունը 15 անգամ ավելի մեծ է եղել, քան քաղցկեղային ելակետային բջիջներինը:

Վիճակագրական մեթոդի օգնությամբ, որը հայտնի է որպես գաղտնի մարկովյան մոդել, կենսաբանները գենետիկական փոփոխություններ են ի հայտ բերել, որոնք կարող էին դեղային կայունություն առաջացնել: Գիտնականները համեմատել են ցիսպլատինի նկատմամբ դիմադրողականություն ունեցող եւ ելակետային երկու հազար միկրոՌՆԹ-ով բջիջներ եւ հայտնաբերել են միացությունների 57 տեսակ, որոնք ակտիվացել են կամ, ընդհակառակը, ճնշվել: Միաժամանակ առանձնացվել է miR-374b-ը` միկրոՌՆԹ, որը հավանականության առավելագույն աստիճանով վերահսկում էր թերապիայի նկատմամբ կայունությունը պայմանավորող գեները: 

Լրացուցիչ փորձարկումները ցույց են տվել, որ չարորակ բջիջներում miR-374b-ի մակարդակի ավելացումն ուռուցքն ավելի ընկալունակ է դարձնում դեղերի նկատմամբ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ