Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Մսից պատրաստված օրիգամի ռոբոտը կօգնի ստամոքսից հանել կուլ տված մարտկոցները. news.am

Մսից պատրաստված օրիգամի ռոբոտը  կօգնի ստամոքսից հանել կուլ տված մարտկոցները. news.am

Massachusetts Institute of Technology-ի գիտնականները՝ Մեծ Բրիտանիայի ու Ճապոնիայի իրենց գործընկերների հետ համատեղ, ստեղծել են անսովոր ռոբոտ, որը համապարփակ ծալվում է, տեղավորվելով փոքրիկ սրվակի մեջ ու կարող է կուլ տված զանազան իրեր՝ օրինակ մարտկոցներ հանել մարդու ստամոքսից:

Օրիգամի ռոբոտն արտաքուստ ծածկված է խոզի չորացված աղիով, որը սովորաբար գործածվում է նրբերշիկներ ու երշիկներ պատրաստելու համար: Ռոբոտին փաթեթավորում են սառցե սրվակի մեջ, որը ստամոքսում հայտնվելուց հետո լուծվում է: Սրվակից ազատվելուց հետո ռոբոտը բացվում է ու պատրաստ լինում աշխատանքի:

Սարքը կարելի է կառավարել արտաքին էլեկտրամագնիսական դաշտի օգնությամբ, ինչն իրականացնելու համար ռոբոտի մարմնում ներկցվում է փոքրիկ մագնիս: Ռոբոտն ունակ է ստամոքսից հանել կուլ տրված մարտկոցները եւ ուտելու ոչ ենթակա այլ առարկաներ:

Գիտնականներն այս սարքը փորձարկել են ստամոքսի մոդելի վրա. հատուկ այդ նպատակների համար ձեռք բերված խոզի ստամոքսի մեջ լցրել են կիտրոնի հյութ՝ նմանակելով ստամոքսահյութը:

Հետազոտողները համարում են, որ նոր ռոբոտին հնարավոր կլինի օգտագործել ո՛չ միայն մարտկոցներ հանելու համար (միայն ԱՄՆ-ում տարեկան 3500 մարտկոց են կուլ տալիս), այլեւ դեղերը նշանակետին հասցնելու, նաեւ առանց վիրահատական միջամտության այլ օտարածին առարկաներ հանելու համար:

 

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ