Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Բժիշկները մետաղական ստենտներից եւ մաշկից նոր կերակրափող են ստեղծել. news.am

Բժիշկները մետաղական ստենտներից եւ մաշկից նոր կերակրափող են ստեղծել. news.am

Ամերիկացի բժիշկները երիտասարդի համար նոր կերակրափող են ստեղծել դոնորական մաշկի եւ մետաղական ստենտների օգնությամբ: Երբ 24 տարեկան տղամարդը յոթ տարի առաջ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով անդամալույծ է դարձել, բժիշկները փորձել են վերականգնել նրա կերակրափողը: Նրանք փորձել են նոր օրգան ստեղծել` օգտագործելով հենց հիվանդի մարսողական համակարգի փողը, սակայն այդ փորձը ձախողվել է:

Բժիշկները որոշել են նոր տեխնիկա փորձարկել, որն ավելի վաղ փորձարկվել էր միայն շների վրա` ստենտների եւ մաշկի օգնությամբ կերակրափողի վերին հատվածի վերականգնման համար: Նման մեթոդն արդեն հավանության էր արժանացել ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղերի վերահսկողության պետական հանձնաժողովի կողմից:

Ցյուրիխի համալսարանի վերականգնողական բժշկության ինստիտուտի տնօրեն  Սայմոն Հյորթսթրուպը նշում է, որ վիրահատությունը բացառիկ էր, որովհետեւ դրա արդյունքները ենթադրում են, որ մարդու օրգանիզմն ի վիճակի է որոշակի նոր օրգաններ աճեցնել հիմնական կառուցվածքի իմպլանտավորումից հետո:

Բժիշկներն էնդոսկոպիկ փողը ստամոքսով դեպի վեր են տարել` դեպի կերակրափողի մնացած մասը, որպեսզի մետաղական երեք ստենտ տեղադրեն կերակրափողի կառուցվածքի վերականգնման համար, ինչից հետո դրանք ծածկել են հենց հիվանդի մաշկով:  Հետո մաշկը ծածկվել է գելով, որը կազմված էր հիվանդի արյունից եւ ցողունային բջիջներին ձգելու որոշակի հատկություններ ուներ:

Չնայած բժիշկներն որոշել էին ստենտները հեռացնել վիրահատությունից երեք ամիս անց, հիվանդը դրանից հրաժարվել է` վախենալով, թե կկորցնի ինքնուրույն ուտելու եւ խմելու նորից ձեռք բերված կարողությունը: Վերջերս` վիրաբուժական հաջող միջամտությունից չորս տարի անց, ստենտներն արդեն հեռացրել են, իսկ բժիշկները հաստատել են, որ  կերակրափողի բոլոր հինգ շերտերը վերջնականապես վերականգնվել են եւ կերակրափողը գործնականում նույնական է բնականին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. srnsk.u
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ