Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Ֆրանսիայում փորձարկում են արհեստական ենթաստամոքսային գեղձի Diabeloop սարքը. news.am

Ֆրանսիայում փորձարկում են արհեստական ենթաստամոքսային գեղձի Diabeloop սարքը. news.am

Ֆրանսիայում կլինիկական փորձարկումներ է անցնում առաջին տեսակի շաքարախտով հիվանդների համար նախատեսված արհեստական ենթաստամոքսային գեղձի Diabeloop սարքը:

Սովորաբար, նման հիվանդը ստիպված է լինում պարբերաբար ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը ու ըստ այդ ցուցանիշների ինսուլին ներարկել` նյութափոխանակությունը կարգավորելու համար:

Վերջին տարիներին այդ վերահսկողությունը հեշտացնելու համար հիվանդների մարմնի մեջ հաղորդիչ են տեղադրում, որը յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ ագամ տվյալներ է տամադրում արյան մեջ գլյուկոզայի պարունակության մասին: Սակայն հիվանդն այդ դեպքում ինքն է որոշում, թե ինչ քանակության ինսուլին պետք է ընդունի:

Ֆրանսիական Diabeloop սարքը թույլ է տալիս այդ ամբողջ ընթացքը լրովին ավտոմատացնել, ինչը զգալիորեն կհեշտացնի շաքարախտով տառապողների կյանքը: Սա մի փոքրիկ տուփ է, որն ամրացվում է որովայնի մասում: Bluetooth կապի համակարգի միջոցով դրա տվյալները փոխանցվում են սմարթֆոնին: Հիվանդը պետք է ընդամենը մուտքագրի ինսուլինի ներարկման չափանիշներն ու նշի, թե երբ է մտադիր սնունդ ընդունել: Ավտոմատ սարքն ինքն է հետեւում իրավիճակին ու, անհրաժեշտության դեպքում, ներարկումներ անում:

Այս պահին Diabeloop-ը փորձարկում են Ֆրանսիայի 10 համալսարանական կլիիկաներում: Սարքն ամրացվել է 15 հիվանդների մարմնի վրա: Հետագայում նրանց թիվը զգալիորեն կավելանա: Փորձարկման ժամանակաշրջանի հաջող ավարտի դեպքում սարքն արեւմտյան երկրներում վաճառքում կհայտնվի 2017 թ. ավարտին: Ակնկալվում է, որ 2019-ից սկսած Ֆրանսիայում դրա ձեռքբերումը կփոխհատուցվի բժշկական ապահովագրման համակարգով:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ