Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Ճապոնացիներն աճեցրել են մարդու մինի-լյարդ, որը կարելի է փոխպատվաստել հիվանդին. 1in.am

Ճապոնացիներն աճեցրել են մարդու մինի-լյարդ, որը կարելի է փոխպատվաստել հիվանդին. 1in.am

Ճապոնիայի Իոկոհամայի համալսարանի մի խումբ հետազոտողներ հաջողությամբ ստեղծել են մի քանի մմ չափերով մինի-լյարդ, որն ամբողջությամբ կրկնում է մարդու լյարդի գործառույթները: Մասնագետներն այն աճեցրել են ցողունային բջիջներից, որը կարող է զարգացման ընթացքում վերափոխվել տարբեր ներքին օրգանների: Այս մասին հայտնում է NHK-ն:

Աճեցված մինի-լյարդը վերամշակում է վնասակար նյութերը նույնպիսի արդյունավետությամբ, ինչպես իսկական լյարդը, և հաջողությամբ արտադրում է արյան համար անհրաժեշտ սպիտակուցներ:

Հետազոտողների խումբը ծրագրում է 2019 թվականից սկսել մշակման կլինիկական փորձարկումները: Նրանք մտադիր են այդպիսի մինի-օրգանները փոխպատվաստել լյարդի ծանր հիվանդություններ ունեցողներին՝ օրգանի նորմալ գործառույթը պահպանելու համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ