Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Վիրաբույժների համառ աշխատանքը կյանքի է կոչում... izmirlianmedicalcenter.com

Վիրաբույժների համառ աշխատանքը կյանքի է կոչում... izmirlianmedicalcenter.com

Հիվանդ` 55 տարեկան կին, ընդունվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, գանգատվելով Էպիգաստրալ շրջանում թույլ ցավերից, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների դեղնությունից, մեզի գույնի մգացումից, կղանքի գունազրկումից, մաշկային քորից:

Հիվանդը հետազոտվել է կրծքավանդակի և որովայնի համակարգչայի տոմոգրաֆիա (ՀՏ) բոլիուս կոնտրաստավորումով, որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)՝, ախտորոշվել է լեղաքարային հիվանդություն, ընդհանուր լյարդային ծորանի c-r, մեխանիկական դեղնուկ, լյարդային անբավարարարություն Child-Pugh B:

11.11.2015 շտապ կարգով կատարվել է լեղուղիների միջմաշկային, միջլյարդային բիլատերալ խոլանգիոստոմիա, որից հետո հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից` լավացումով:


Վիրաբույժների համառ աշխատանքը կյանքի է կոչում...
Այնուհետև հիվանդը 11.12.2015թ. կրկանկի հոսպիտալացվել է լեղապարկի մալիգնիզացված c-r՝ տարածումով դեպի լեղուղիների բիֆուրկացիա, մեխանիկական դեղնուկ, լյարդային անբավարարարություն Child Pugh B, Վիճակ բիլատերալ արտաքին ՄՄԽՍ-ից հետո, լյարդի S2.3 սեգմենտների իզոլացված մեխանիկական դեղնուկ, խոլանգիտ ախտորաշմամբ: Հիվանդին շտապ կարգով կատարվել է ձախակողմյան արտաքին ՄՄԽՍ և ախտորոշիչ լապարոսկոպիա՝ (հաշվի առնելով CA 19.9 օնկոմարկերի բարձր ցուցանիշը` 7798, որովայնամզով ուռուցքային պրոցեսի տարածումը ժխտելու նպատակով):

 

Վիրաբույժների համառ աշխատանքը կյանքի է կոչում...
Խոլանգիոդրենաժներով ադեքվատ բիլիար դեկոմպրեսիայի արդյունքում հիվանդը ապաքինվել է ՝ վերացվել են լյարդային անբավարարության բոլոր երևույթները, որոնք պայմանավորված էին մեխանիկակն դեղնուկով: Հետվիրահատական շրջանում հիվանդի մոտ առաջացել է լյարդի աջ բլթի բիլոմա, որի կապակցությաբ 03.01.12 թ. հիվանդի մոտ կատարվել է լյարդի աջ բլթի S8 սեգմենտի բիլոմայի միջմաշկային դրենավորում` ՈՒՁՀ և ռենտգեն հսկողության ներքո:

 

Վիրաբույժների համառ աշխատանքը կյանքի է կոչում...
Այնուհետև քննարկվել է հիվանդի ռադիկալ բուժական տարբերակը: Հաշվի առնելով ուռուցքային գործընթացի կենտրոնական տեղակայումը և լյարդի ֆունկցիոնալ ոչ բարվոք վիճակը, որոշվել է ռադիկալ վիրահատությանը նախապատրաստելու նպատակով կատարել դռներակի աջ ճյուղի մինիմալ ինվազիվ միջմաշկային միջլյարդային պորտոէմբոլիզացիա` ՈՒՁՀ և ռենտգեն հսկողության պայմաններում:

 

Վիրահատական միջամտությունն իրականցրել են Մոսկվայից հրավիրված վիրաբույժ Խաչատուր Բադալյանը` «Իզմիրլյան» ԲԿ վիրաբույժներ Հրաչյա Բաղդասարյանի և Արման Գրիգորյանի հետ համատեղ:

06.01.2016 թ. կատարվել է դռներակի աջ ճյուղի պորտոէմբոլիզացիա:

 

Վիրաբույժների համառ աշխատանքը կյանքի է կոչում...
Միջամտությունից 6 օր անց լյարդի աջ բլթում առաջացել է գիգանտ հետնեկրոտիկ աբսցես` ինտոքսիկացիայի երևույթներով, սեպսիս: Հիվանդին շտապ կարգով կատարվել է լյարդի աջ բլթի S7,6 սեգմենտի աբսցեսի միջմաշկային դրենավորում` ՈՒՁՀ և ռենտգեն հսկողության ներքո: Նշված միջամտությունը հանգեցրել է բոլոր ինտոքսիկացիոն երևույթների վերացմանը: Հետվիրահատական շրջանում հիվանդի մոտ նկատվել է ապաքինում, արյան կենսաքիմական ցուցանիշների և ընդհանուր ցուցանիշների նորմալիզացում:

 

Պորտոէմբոլիզացիայից 4 շաբաթ անց նկատվել է լյարդի ձախ բլթի արտահայտված հիպերպլազիա. չափերը` 13.5*14.6սմ վերածվել են 14.8*20.5սմ:


Հիվանդին 04.03.16 թ. կատարվել է լայնածավալ աջակողմյան հեմիհեպատէկտոմիա:

 

Վիրաբույժների համառ աշխատանքը կյանքի է կոչում...


Այժմ հիվանդի վիճակը գնահատվում է հարաբերական բավարար և գտնվում է ապաքինման փուլում:

 

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ