Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Նիդեռլանդներում արտաթորանքների առաջին բանկն են ստեղծել. news.am

Նիդեռլանդներում արտաթորանքների առաջին բանկն են ստեղծել. news.am

Նիդեռլանդներում արդեն կան արյան ու սերմնաբջիջների բանկեր, իսկ հիմա այնտեղ նաեւ բացվել է արտաթորանքի առաջին եվրոպական բանկը: Բանկի համար կենսաբանական նմուշներ են տրամադրում մարմնի նորմալ զանգվածով ու աղիների հավասարակշռված միկրոբիոմով դոնորները: Նմուշներ հանձնելու համար դոնորները բուժհաստատություն գնալու կարիք չունեն. նյութը հավաքվում է տանը՝ անանունության պայմանով: Նիդեռլանդական բանկում, ի տարբերություն ամերիկյանի, դոնորներին նրանց արտաթորանքի համար չեն վճարում:

Ինչպես նշել է Էդ Քուջիփերը Leiden University համալսարանից՝ բանկը թույլ կտա, որ բժիշկներն ու կլինիկաներն ազատորեն օգտագործեն արտաթորանքը: Այն կարելի է օգտագործել ներպատվաստման համար՝ աղիների որոշ քրոնիկ հիվանդություններ բուժելիս:

Կղանքի պատվաստումն այսօր ցուցված է միկրոբիոմի հավասարակշռության խանգարումներով պայմանավորված հիվանդությունների համար: Երբեմն դրանք առաջանում են հակաբիոտիկներով երկարատեւ բուժումից հետո: Եվ այսպես, կղանքի ներպատվաստումը խորհուրդ է տրվում այն հիվանդներին, ովքեր պսեվդոմեմբրանոզ կոլիտ ունեն, որի պատճառը հակաբիոտիկների հանդեպ կայուն միկրոօրգանիզմներ են: Այս հիվանդությունով տառապող հիվանդների մոտ նկատվում է կրկնվող դիարեա, հնարավոր է նաեւ աղիների պատերի պերֆորացիա:

Կղանքի պատվաստման վիրահատությունները վերջին տարիներին ավելի մեծ տարածում են ստացել: Կենսաբանական նյութը հիվանդներին ներարկվում է ուղիղ աղիքի միջով, բայց կան նաեւ խմելու պարկուճներ:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ